Քայլակի (Ходунок) առավելություններն ու թերությունները

Զարգացում

Քայլակը մի մեխանիզմ է, որը հենվում է անիվների վրա, իսկ կենտրոնում անդրավարտիք հիշեցնող նստատեղն է, որտեղ նստեցնում են երեխային: Հենվելով սեղանիկին և աշխատեցնելով ոտքերը` փոքրիկը կատարում է իր առաջին քայլերը: 

Ժամանակակից քայլակը մի ամբողջ խաղային համալիր է. առջևի «սեղանին» տեղադրված են տարբեր տեսակի խաղալիքներ, գնդակներ, ազդանշաններ, լույսեր:

Այն մայրիկները, ովքեր կողմնակից են քայլակին, միաձայն ասում են. «Իմ երեխան քայլակով իր առաջին քայլերն արել է 6 ամսականում», «Փոքրիկիս շատ է դուր գալիս, և նա շատ ուրախ շարժվում է ամբողջ բնակարանով», «Երբ որդիս քայլակի մեջ է, նա ապահով է, իսկ իմ ձեռքերն ազատ են, և կարող եմ հանգիստ զբաղվել տնային գործերով»:

 Արտադրողները պնդում են, որ քայլակ օգտագործող երեխան ժամանակից շուտ է ոտքի կանգնում: Բացի այդ,  երեխան սկսում է սովորել ` աշխարհն իր շուրջը տեսնելով, ինչը հնարավոր չէ չոչ անելիս, և դրանով իսկ հասակակիցներից արագ է զարգանում:  

Սակայն, կա մեկ այլ կարծիք ևս.  օրթոպեդ բժիշկները մեծ վնաս են տեսնում՝ քայլակի օգտագործման հետ կապված: Նրանք կարծում են, որ ժամանակից շուտ ոտքի կանգնելն (մոտ 7 ամսական) անհարկի բեռ է դեռևս չամրապնդված  ողնաշարին, ինչը կարող է հանգեցնել ծռվածության: 

Բացի այդ, ծանրությունն ընկնում է ոտքերի վրա, փոքրիկը շարժվում է կծկված` կրծքով ընկնելով «սեղանի» վրա, արդյունքում առաջանում է ոչ ճիշտ քայլվածք: Բացի այդ, երեխան իրեն անվտանգ է զգում քայլակի մեջ, ինչպես ուզում, շարժվում է և չի ընկնում: Իսկ  երբ ծնողներն ուզում են, որ երեխան քայլի ինքնուրույն, այդ ժամանակ նա անվստահ է զգում իրեն: 

Բացի այդ, ասում են, որ երեխային անհրաժեշտ է ընկնելն ու վեր կենալը՝ այդպես ամրապնդելով ինքնավստահությունը, ինչը թույլ չի տալիս քայլակը: 

Ըստ վիճակագրության՝ այն երեխաները, որոնք երկար ժամանակ են անցկացնում քայլակում, ավելի ուշ են սովորում ինքնուրույն քայլել, քան նրանք, որոնք չեն քայլել քայլակով: 

Շատ է խոսվել քայլակի հետեւանքով առաջացող  տրավմաների մասին: Քայլակով երեխան կարողանում է  զարգացնել մեծ արագություն և կարող է մնալ դռների արանքում, հարվածել պատին: Հատակի մի ծածկույթից մյուսին անցումը (գորգ-մանրահատակ) կարող է վտանգավոր լինել. Օրինակ՝  քայլակը կարող է շուռ գալ, երեխան էլ՝ վնասվել:  

 

Ի՞նչ հետևություններ կարելի է անել:

 

Քայլակն այնքան էլ լավ միջոց չէ, բայց եթե դուք ուզում եք գնել, ապա անհրաժեշտ է երեխային նստեցնել 7-8 ամսականից ոչ շուտ և այն ժամանակ, երբ նա ակտիվորեն շարժվում է չորեքթաթ և ջանում է կանգնել ոտքերի վրա: 

Հիշեք` երեխային քայլակի մեջ կարելի է թողնել օրական  կես ժամից մինչև մեկ ժամ` ապահովելով սենյակի անվտանգությունը.  երեխան շատ արագ կարող է տեղափոխվել սենյակի մի մասից մյուսը և քաշել, օրինակ, սեղանի սփռոցը:  

Կարևոր է նաև հարմարեցնել նստատեղի բարձրությունը այնպես, որ երեխան չկախվի նստատեղից: Եվ ավելի լավ է գնել համապատասխան կոշիկ:

 

Աղբյուրը՝ podelkidetkam.ru

 

 

Գովազդ