6-9 ամսական․ ինչպե՞ս է մեծանում երեխան, որքա՞ն պետք է քնի ու ո՞ր ժամերին

Զարգացում

Ներկայացնում է N:16 պոլիկլինիկայի մանկաբույժ Գոհար Քյարունցը։

Այս շրջանում աճի տեմպերը բավականին դանդաղում են, ամսական 100-300 գրամը համարվում է նորմալ, չնայած խիստ անհատական մոտեցում է սա պահանջում:

Միջինում որքա՞ն պետք է  քնի այս տարիքի երեխան։

Քնի միջին տևողությունը կազմում է մոտ 14 ժամ, որից 10-12-ը բաժին է ընկնում գիշերային քնին, իսկ մոտավորապես 2-3 ժամը՝ ցերեկվան: Այս փուլում երեխան ցերեկը կարող է քնել ընդամենը 2 անգամ, և դա համարվում է նորմալ, եթե, իհարկե, ինքը չի ցանկանում քնել: Այդ դեպքում պետք չէ ստիպել, որպեսզի պարտադիր 3 քուն ունենա: Գիշերային կերակրումները կյանքի 3-րդ եռամսյակում պետք չեն, որը նախկին 2 եռամսյակների համար խրախուսվում էր:

Ինչպե՞ս ճիշտ պլանավորել նրա քունը

Ցերեկային ժամերի քունը երեխան ինքն է հիմնականում ընտրում, հետևաբար արժե թողնել նրա ընտրությանը: Իսկ գիշերը լավագույն տարբերակը ժամը 21:00-ն է։ Հատկապես 21:00-23:00-ն ընկած ժամանակահատվածում է արտադրվում աճը խթանող հորմոնն, ու կարևոր է հենց այդ ընթացքում քնի առկայությունը:

Գովազդ