9-12 ամսական․ ինչպե՞ս զբաղեցնել այս տարիքի երեխային, որպեսզի զարգանա լեզվամտածողությունը

Զարգացում

Ներկայացնում է N:16 պոլիկլինիկայի մանկաբույժ Գոհար Քյարունցը։

Սա լավ ժամանակաշրջան է երեխայի նուրբ շարժողական ակտիվությունը զարգացնելու համար: Երեխաներն այս տարիքում արդեն կարողանում են փոքր իրերը մեծ իրերի մեջ գցել, իրար վրա դասավորել խորանարդիկներ:

Շատ կարևոր է երեխայի հետ շատ զբաղվել, անընդհատ խոսել նրա հետ՝անվանելով իրերը, գույները, որպեսզի նա հավաքի անհրաժեշտ բառապաշար խոսելու համար: Երբ նստած խաղում է խորանարդիկներով, ծնողը պետք է զրուցի, ասի, օրինակ, արի՛, քառակուսին գցենք դույլի մեջ և այլն:

Պետք է ծնողը թվարկի գույները, որակական հատկանիշները, երկրաչափական մարմինները և դրանց չափսերը: Երեխան կարողանում է կրկնել ծնողի արտաբերած որոշակի հնչյունախմբեր․ եթե նախկինում պարզապես խաղի ձևով էր ասում «տաա-տա», «բա-բա», ապա այս տարիքում  արդեն նա կրկնում է արտաբերածը:

Գովազդ