Փոքրիկի զարգացումը 6-12 ամսականում

Զարգացում

6 ամսականը բավականին լուրջ տարիք է փոքրիկի համար: Ձեր փոքրիկը արդեն մեծացել է,  դրա հետ մեկտեղ սկսում են ավելանալ  խնդիրները` կերակրումը,  ատամների աճը, նաև  ինտելեկտուալ և հոգևոր զարգացումը:

Փոքրիկ  մարդուկն արդեն  շատ բաներ գերազանց գիտակցում է, և դուք նույնպես սկսել եք նրան լավ հասկանալ: Նա էլ առաջվա պես փխրուն չէ և սկսել է «բնավորություն ցուցաբերել»:  Նա սովորել է նստել և ուսումնասիրում   է շրջակա իրականությունը մեծ հետաքրքրությամբ: Մեծացել է նաև փոքր առարկաների հանդեպ հետաքրքրությունը: Նա կարող է անվերջ թակել սեղանին և վերցնել այն խաղալիքը, որը հենց ինքն է ուզում:

 

Խորհուրդ № 1- Փոքրիկի նետած խաղալիքները հարկավոր է հետ վերցնել և դնել տեղը, որպեսզի  նա կարողանա հավերժ վայելել խաղի ընթացքը: 8-10 ամսականում փոքրիկին արդեն կարող  եք ցույց տալ, թե ինչպես հավաքել բուրգ կամ մի արկղից մյուսը խորանարդիկներ տեղափախել: Նրան նաև դուր է տալիս հրել և տեղաշարժել մեծ առարկաներ: Հետևեք, որ դրանք լինեն անվտանգ  (գնդակ, բազմոցի բարձեր): Մեկ տարեկանում նա արդեն պետք է կարողանա բուրգ հավաքել (մի անհանգստացեք եթե նա դա ամբողջությամբ մենակ չի անում և գտնել նկարի երկրորդ մասը: Շատ օգտակար են խորանարդիկներով խաղերը. նա պետք է կարողանա 2-3 խորանարդիկ դնել իրար վրա: Սկզբնական շրջանում նա չի նայի խորանարդիկներին , այլ կնայի մեծահասակներին, որ խորանարդիկները իրար վրա են դնում: Ապա շուտով ինքն էլ կսովորի նույնը անել. փոքրիկները շատ շուտ են յուրացնում նորը, կրկնօրինակում մեծահասակներին:  Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է զրուցել նրա հետ, լավ արտաբերել յուրաքանչյուր բառ: Հարկավոր է ուշարություն դարձնել խաղալիքների չափսերին և ասել , օրինակ`  «սա մեծ խորանարդ է»   կամ  «սա փոքր օղակ է»:

Զբաղվեք փոքրիկի հետ, կարդացեք ռիթմիկ բանաստեղծություններ, որը կնպաստի նրա խոսքի ինտոնացիայի զարգացմանը: 6-7 ամսական նա դառնում է շատախոս և աղմկոտ: Նա հաճախ «գղգղում» է և լացում: Սա ժամանակաշրջան է, երբ հարկավոր է ամբողջությամբ տրվել փոքրիկի խոսքի զարգացմանը: Չմոռանաք շարունակել ասել նրան առարկաների անունները, նաև վանկերով արտաբերել  դրանք` «Աղ-վես, մուկ, մա-մա»:

Խորհուրդ № 2- Աշխատեք չփսփսալ, չգոռալ փոքրիկի հետ` խոսեք հանգիստ, քնքուշ ձայնով: Կարծիք կա, որ մեծահասակների  շաղակրատանքն  ուշացնում փոքրիկի խոսքի զարգացումը: Խոսքը ուշանում է, երբ ծնողները անընդմեջ անցնում դառնում և զրուցում են նրա հետ` հնարավորություն չտալով, որ փոքրիկն էլ փորձի արտահայտվել: Բացի այդ, նրա մոտ նման պարագայում խոսել փորձելու ցանկություն չի առաջանում:

Խորհուրդ № 3- Սկսեք նրա հետ ձայնագրված հեքիաթներ լսել: Սկզբից նա դրան ուշադրություն չի դարձնի: Սակայն որոշ ժամանկ հետո, երբ դուք պարբերաբար դա լսեք, նա կսկսի «գղգղալ» և կհետաքրքրվի, թե որտեղից է գալիս ձայնը: Որպեսզի դա ի կատար ածվի, անհրաժեշտ է, որ  ունկնդրման ժամանակ լինեք նրա հետ. այդպես են կարծում շատ մանկաբույժներ: Չէ որ հենց դուք եք  նրա համար օրինակ խոսելու և խոսքը հասկանալու: Ցանկալի է, որ ձեր ընտրած ձայնասկավառակը լինի զուգակցված երաժշտությամբ և լի ինտոնացիաներով: Տեքստը դեռ էական նշանակություն չունի:

Խորհուրդ № 4- Եթե դուք նրան արդեն մարզում եք, կարող եք ավելացնել ուժային վարժությունները:

Խորհուրդ № 5- Ուշադրություն դարձրեք Ձեր փոքրիկի խառնվածքին և մի պահանջեք նրանից վարքի իդեալական դրսևորում:

 

Նյութն ըստ kid.ru կայքի

Գովազդ