Ինչպիսի խաղեր ընտրել փոքրիկների համար, որ զարգանա մտածողությունը

Ժամանց

Կրթական խաղերն օգնում են փոքրիկներին զարգացնել նրանց գրելու, հաշվելու կարողությունը, ինչպես նաեւ նպաստում նրանց ստեղծագործականությանը: Դրանք  նաեւ նպաստում են փոքրիկների` որպես մարդ ձեւավորվելուն:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ մանկական զբաղմունքի ընթացքում սովորող երեխաները հետագայում ավելի հազվադեպ են դեպրեսիայի մեջ ընկնում:

Ինչպես կարող եք ընտրել կրթական խաղեր փոքրիկների համար:

Ահա մի քանի սկզբունք, որով կարող եք առաջնորդվել խաղ ընտրելիս

  • Ընտրեք տարիքին համապատասխան խաղեր. թող դրանք ունենան տարբեր մակարդակներ, որ փոքրիկն աճելու տեղ ունենա:
  • Ընտրեք խաղեր, որոնք վարժում են նաեւ հիշողությունը: Կարեւոր են նաեւ լեզուն վարժող խաղերը:
  • Ընտրեք տարբեր մակարդակներ ապահովող փոքր կրթական քարտեր
  • Ընտրեք խաղեր, որոնք ձեռք-աչք վարժանքը կապահովեն
  • Ընտրեք խաղեր, որոնք բազմաթիվ գործողություններ են պարունակում եւ արագ շարժ են ապահովում:
  • Ընտրեք խորանարդիկներ, գրատախտակներ
  • Ընտրեք խաղեր, որոնք պարզ մաթեմատիկա, ընթերցանություն են ապահովում, ինչպես նաեւ դրանք արտահայտելու հնարավորություն տալիս:
Գովազդ