Ջրային կոփումը` առողջ և ուժեղ երեխա մեծացնելու միջոց /մաս 3-րդ/

Խնամք

Նյութի նախորդ մասը տես այստեղ

Կոնտրաստային ցնցուղ

Սա ամենաուժեղ ազդող միջոցներից մեկն է: Հիմնականում 12-18 ամսեկան հասակից է թուլատրվում, բայց հատուկ դեպքերում, երբ փոքրիկը ունի ֆիզիկական թուլություն, Ձեր բժշկի կամ թերապևտի  թուլատվությամբ կարելի է ավելի վաղ հասակից: Ցնցուղը հետապնդում է պրոֆիլակտիկ նպատակ: Այս միջոցը փոքր ինչ նման է մասնակի տաք-սառը ջրի շփմանը: Պետք է սկսել նույն հերթականությամբ. տաք ջուր, ապա սառը ջուր  և այդպես շարունակ: Ցնցուղը պահեք ոտնաթաթից` աստիճանաբար բարձրացնելով: Ցնցուղից հետո անմիջապես պետք է չորացնել և փաթաթել տաք ծածկոցով:  Այս գործողությունը ցանկալի է կատարել առավոտյան կամ կեսօրվա ժամերին, քանի որ այն փոքրիկին հաղորդում է  ֆիզիկական առույգություն և մտավոր ակտիվացում:

Եթե ցանկանում եք, որ կոփումը տա ցանկալի արդյունք, ապա պետք է հետևել հետևյալ կանոններին`

  • Բոլոր գործողույունները պետք է կատարել շարունակաբար ամեն օր առանց հաշվի առնելու օրվա և տարվա եղանակը
  • Այս առողջապահական միջոցառումները պետք է իրականացնել, եթե փոքրիկը դրական է դրան արձագանքում: Սովորաբար նրանք թափահարում են թաթիկները և ոտիկները` դրանով ցուցաբերելով իրենց գոհունակությունը: Իսկ եթե հակառակն է տեղի ունենում, ապա անհրաժեշտ է պակասեցնել գործողությունների քանակը կամ խորհրդակցել մանկաբույժի  հետ:
  • Եթե կոփումները ընդհատվում են ինչ-ինչ պատճառով, ապա սկսելու դեպքում պետք է սսկել նախնական ջերմաստիճանից, ոչ թե նրանից որին հասել էիք:
  • Կոփման տեսակները և ինտենսիվությունը անհրաժեշտ է տարբերակել: Օրինակ, ամռանը կորտրաստային ցնցուղ և  ձմռանը զով ջրով ոտքերի վաննա:
  • Գործողությունները սկելուց առաջ համոզված եղեք, որ փոքրիկը մրսած չէ: Շոշափեք քթիկը, թաթիկները և ոտնաթաթերը. դրանք պետք է տաք լինեն:
  • Եթե փոքրիկը տաքություն ունի, ապա դադարեցրեք կոփումները:
  • Եթե ի հայտ  են բացասական նշաններ օրգանիզմի համար, ինչպես, օրինակ,  քնկոտություն, ախորժակի վատացում, վատ քուն, ընդհանուր անհանգստություն և ագրեսիվություն, ապա անհապաղ դիմեք բժշկի:

Այլ կոփումներ Ձեր փոքրիկի համար

  • Տակդիրը փոխեք բացօդյա միջավայրում
  • Լողացրեք լողավազանում
  • Թողոք քայլի հատակի կամ հողի վրա
  • Լողացրեք լճափներում

Թող Փեր փոքրիկը միշտ առողջ լինի

Գովազդ