Պատվաստում ռոտավիրուսի դեմ. ինչպե՞ս է դրսեւորվում հիվանդությունը

Խնամք

Հայաստանը, ռոտավիրուսային վարակի դեմ պատվաստումը, ներառել է 2012թ.-ի պատվաստումների ազգային օրացույցում: Նոյեմբերի 1-ից հանրապետությունում կիրառվում է ռոտավիրուսային վարակների դեմ պատվաստումները:

Ըստ Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջի մանկաբուժության ամբիոնի վարիչ, մանկաբույժ Սուսաննա Աբրահամյանի` ռոտավիրուսային հիվանդությունը /վարակ/ դիարեային հիվանդություններից է, որ հարուցվում է հենց

Հայաստանը, ռոտավիրուսային վարակի դեմ պատվաստումը, ներառել է 2012թ.-ի պատվաստումների ազգային օրացույցում: Նոյեմբերի 1-ից հանրապետությունում կիրառվում է ռոտավիրուսային վարակների դեմ պատվաստումները:

Ըստ Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջի մանկաբուժության ամբիոնի վարիչ, մանկաբույժ Սուսաննա Աբրահամյանի` ռոտավիրուսային հիվանդությունը /վարակ/ դիարեային հիվանդություններից է, որ հարուցվում է հենց ռոտավիրուսներով:

«Փոքր երեխաների մոտ ռոտավիրուսային վարակը,  հիմնականում, սկսվում է ընդհանուր թուլությամբ, ախորժակի անկմամբ, ջերմաստիճանի բարձրացմամբ և փսխումով: Այդ վիրուսները ախտահարում են բարակ աղիները, նրանցում կա էպիթելային շերտ,  որոնց միջոցով կատարվում է ջրի և սննդանյութերի ներծծում, իսկ վիրուսի ազդեցության տակ խանգարվում է այս պրոցեսը` առաջացնելով փորլուծություն: Արդյունքում` երեխայի օրգանիզմը ջրազրկվում եւ հյուծվում է»,-ասում է մանկաբույժը:

Ջրազրկումն առաջանում է փսխման, աղիների ֆունկցիաների խանգարման արդյունքում: Բժշկի խոսքով` այս հիվանդության համար կարևոր ախտանիշ է փսխումը, որը կարող է ընթանալ առանց սրտխառնոցի: Հիվանդությունը պետք է ճիշտ ախտորոշել, քանի որ ոչ ճիշտ ախտորոշումը կվնասի և կերկարացնի բուժումը:

Ռոտավիրուսները  փոխանցվում են կոնտակտային ճանապարհով: Վարակը հեշտությամբ կարող է փոխանցվել հիվանդ երեխայից առողջ երեխային, նույնիսկ մեծահասակներին:

«Հիվանդ երեխան կղանքի միջոցով արտադրում է վիրուսներ, որոնք էլ ախտահարում են այլ առարկաներ, կենցաղային իրեր, խաղալիքներ: Անվանում ենք կղանքաբերանային մեխանիզմ /օրաֆեկալ ճանապարհ /: Վարակից մի քանի ժամ անց արդեն նկատելի են լինում  առաջին ախտանշանները»,-ասում է Աբրահամյանը:

Վարակված փոքրիկի  կղանքը լինում է այնպես, ինչպես այլ դիարեաների ժամանակ` հաճախակի,  լորձոտ, դեղնականաչավուն երանգի, փրփրոտ: Դիարեայով հիվանդ երեխաները պետք է հետազոտվեն նաև այլ աղիքային հիվանդությունների համար,  որպեսզի պարզեն տվյալ դիարեայի առաջացման պատճառը, որից էլ կախված կլինի բուժման ճիշտ ընթացքը և արդյունավետությունը:

«Եթե մենք ունենք բակտերիալ դիարեա, որն ախտորոշվում է կղանքի մանրէաբանական հետազոտության օգնությամբ, ուրեմն այստեղ կարող ենք հայտնաբերել այլ հարուցիչներ,  ոչ ռոտավիրուս: Դրա մեջ կարող է մտնել աղիքային ցուպիկը, ստաֆիլակոկը, որոնց բուժումն այլ կերպ է ընթանում. նշանակվում են մեծ ազդեցությամբ հակաբիոտիկներ»,- ասում է մանկաբույժը:

Մասնագետը հորդորում է ծնողներին առաջին իսկ ախտանիշի դեպքում երեխային պահել բժշկի հսկողության տակ, չզբաղվել ինքնաբուժությամբ: Ռոտավիրուսի բուժումը պետք է կատարվի բուժհաստատություններում:

Ռոտավիրուսային պատվաստումները կատարվում են 2 դեղաչափով: Պատվաստանյութը կոչվում է ռոտարիքս: Այն հեղուկ է, կաթեցվում է  բերանում:

«Առաջին դեղաչափը պետք է կատարվի մինչև 15 շաբաթականը, քանի որ 16-ը կարող է չափազանց ուշ լինել: Երկրորդը` 32 շաբաթականում, 33-ը ուշ է  երկրորդ  դեղաչափի համար: Երկու դեղաչափերի միջև պետք է պահպանվի առնվազն 4 շաբաթ տևողություն: Պատվաստում անցնող երեխաները նախօրոք հրավիրվում են պոլիկնիլիկա, անցնում բուժզննում, և բավարար արդյունքների դեպքում կատարվում է պատվաստումը»,-ասում է Աբրահամյանը::

 

Անի Ասատրյան

 

Գովազդ