Երեխային ծեծելու վտանգները. հետազոտություն

Խնամք

Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ երեխային դաստիարակելու ծեծի մեթոդները կարող են մեծացնել մտավոր զարգացման խնդիրների հավանականությունը:

«Երեխային  եւ ոչ մի տարիքում չի կարելի ենթարկել ֆիզիկական պատժի»,-ասում է Կանադայի Մանիտոբայի համալսարանի դոկտոր  Թրասի Աֆիֆին, որը նոր հետազոտության հեղինակն է:

2012-ի հուլիսին հրապարակված հետազոտության համար կանադացի գիտնականները վերլուծել են  2004-2005 թթ. 35 000

պատանիների մասին տվյալների ամերիկյան ուսումնասիրությունը: Ըստ այդմ, նրանց 6 տոկոսը մանկահասակ տարիքում դաժան ֆիզիկական պատժի է ենթարկվել: Վերլուծաբանները պարզել են, որ հենց այս երեխաներն են ավելի մեծ տարիքում վարքի շեղումներ, թմրանյութերից ու ալկոհոլից կախվածություն եւ մտավոր խնդիրներ ունեցել:

Հետազոտության տվյալով` աշխարհի 32 երկրներում, բայց ոչ ԱՄՆ-ում կամ Կանադայում,  ծեծը որպես պատժի միջոց արգելված է: Կարոլինայի վերջին ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մայրերի 46 տոկոսը վերջին մեկ տարում հարվածել կամ ապտակել է իր երեխային:

Մանկաբուժության ամերիկյան ակադեմիան խստորեն դատապարտում է երեխաներին ծեծով դաստիարակելու մեթոդները:

 

Աղբյուրը` CBS News

Գովազդ