Սովորաբար առաջին ատամները ծկլթում են 5-8 ամսականում, սակայն դրանց մասին հոգ տանել հարկավոր է նախքան դուրս գալը, քանի որ լնդերի վրա հայտնվում են սննդի մնացորդներ և մանրէներ: Որպեսզի դրանք չվնասեն փոքրիկի դեռ դուրս չեկած ատամիկները, հարկավոր է հատուկ նորածինների համար խոզանակով հեռացնել դրանք:
Նոր ծկլթած ատամիկները հարկավոր է լվանալ օրական 2 անգամ՝ մանկական փափուկ խոզանակով և մանկական մածուկով: Շատ կարևոր է վաղ տարիքից երեխային վարժեցնել դրան:
Ինչու՞ է կարևոր ատամները խոզանակելը
Չնայած ժամանակի ընթացքում փոքրիկի կաթնատամները փոխարինվելու են հիմնական ատամներով, հարկավոր է կաթնատամներն առողջ պահել, քանի որ վերջիններս վնասվելով՝ վնասում են հիմնական ատամների սաղմը: Կաթնատամների մաքրումն ու ատամնաբույժի պարբերաբար այցը կարող են լինել ատամների առողջության հիմնական գրավականը:
Ինչպե՞ս ճիշտ մաքրել ատամները
Ատամնաբույժները ծնողներին խորհուրդ են տալիս մինչև 13 տարեկանը հետևել, թե ինչպես է փոքրիկը խոզանակում ատամները: Առավելագույն արդյունք ստանալու համար անհրաժեշտ է խոզանակել արտաքին, ներքին և ծամելու մակերեսային շերտերը:
Արտաքին և ներքին մակերեսները մաքրելու համար հարկավոր է խոզանակը վերև-ներքև , աջ և ձախ անել, իսկ ծամող մակերեսը մաքրել հնարավոր է հորիզոնական շարժումների միջոցով: Շատ կարևոր է խոզանակը թույլ սեղմել՝ էմալը չվնասելու համար:
Նյութը՝ ըստ mama.ru-ի