Մինչեւ 1 տարեկան երեխայի խնամք - մաս 2

Խնամք

Ականջների խնամք

Ուշադիր եղեք երեխայի լսողական օրգանների նկատմամբ. մաքրեք երեխայի ականջախեցին: Եթե ականջում նկատում եք դեղնավուն արտադրություն, մի անհանգստացեք, դա նորմալ երեւույթ է: Այդ արտադրության հետ ականջից դուրս են գալիս փոշին եւ միկրոբները, կատարվում է ինքնամաքրման գործընթաց:

Որպեսզի չառաջանա ականջի խցանում, պետք է հեռացնել դեղնավուն արտադրություն ականջից՝ բամբակյա փայտիկի միջոցով: Բայց չի կարելի այն շատ խորը տանել, որպեսզի չվնասվի նուրբ մաշկը եւ թմբկաթաղանթը:

Եղունգների խնամք

Կտրեք երեխայի եղունգները: Որոշ նորածիններ լույս աշխարհ են գալիս արդեն այնպիսի եղունգներով, որ ակտիվ շարժման ժամանակ կարող են իրենց վնասել: Կրծքի կաթով սնվող երեխաների եղունգներն արագ են աճում, ուստի պետք է դրանք հաճախ կտրել. հակառակ դեպքում եղունգները վնասվում եւ ջարդվում են: Պետք չէ կտրել շատ խորը. դա երեխային կցավեցնի: Օգտագործեք անվնաս մկրատ կամ փոքրիկ մանկական եղունգկտիչ: Կտրելու ժամանակ սեղմեք մատի բարձիկին, որպեսզի պատահաբար չվնասեք մաշկը: Եթե, այնուհանդերձ, վնասել եք մատը, վնասված հատվածին պետք է դնեք ստերիլ բինտ եւ պահեք այնքան, մինչեւ արյան հոսքը դադարի:

Հարմար է կտրել փոքրիկի եղունգները, երբ նա քնած եւ աբողջությամբ հանգիստ է:

Մի մոռացեք

1.Երեխայի խնամքը մինչեւ 1 տարեկան շատ կարեւոր է. այստեղ գլխավորը հիգիենան եւ մաքրությունն են: Առաջին օրերից սկսած՝ պետք է մեծ ուշադրություն դարձնել երեխայի պորտին: Ամեն օր խնամեք այն եւ թույլ մի տվեք, որ միկրոբներ թափանցեն:

2. Երեխայի սենյակը պետք է լինի լուսավոր, տաք եւ մաքուր: Ամեն օր մաքրեք եւ օդափոխեք սենյակը. մաքուր եւ օդափոխված սենյակն առողջ երեխա ունենալու գրավական է:

3. Ամեն օր ուշադրություն դարձրեք երեխայի մաշկին: Եթե երեխայի պարանոցի, աճուկների եւ հետույքի հատվածում կարմրություն կա, օգտագործեք հատուկ քսուքներ եւ կոսմետիկ միջոցներ: Նախքան տակդիր հագցնելը երեխային 15-20 րոպե օդափոխեք:

Շարունակելի

Նյութի աղբյուրը՝ razvitie-krohi.ru

Գովազդ