Մինչև ո՞ր տարիքը երեխան պետք է ընթացքին հակառակ նստի «քարսիթ»-ում

Խնամք

Շատ ծնողներ երեխայի մեկ տարին լրանալուն պես «քարսիթ»-ում նրան նստեցնում են դեմքով դեպի շարժման ուղղությամբ։

Սակայն 2011 թ․ Մանկաբուժության ամերիկյան ակադեմիայի մասնագետները կատարել են հետազոտություն, որի արդյունքում պարզվել է, որ մինչև 2 տարեկան երեխաների 75 տոկոսն ավտովթարների ժամանակ ավելի պաշտպանված է մահից ու վնասվածքներից, եթե «քարսիթ»-ում երրեխաները նստած են շարժման ուղղությանը հակառակ։

Այժմ ամերիկացի մասնագետները խորհուրդ են տալիս ծնողներին «քարսիթ»-ում երեխաներին մինչև 4 տարեկան նստեցնել ընթացքին հակառակ։ Պատճառն այն է, որ երեխայի ողնաշարը դեռևս զարգացած չէ, ինչպես նաև փոքր տարիքում երեխաների գլխի չափսերն ավելի մեծ են, ծանր, հետևաբար արգելակման ժամանակ երեխայի պարանոցը կարող է կտրուկ առաջ գալ՝ վնասելով ողնաշարը։ Իսկ արդեն 4 տարեկանում երեխաների ոսկորները սկսում են ամրանալ, հետևաբար այս ռիսկն արդեն չեզոքանում է։

Ի դեպ, ձեր երեխաների համար ընտրեք այնպիսի «քարսիթ», որը նախատեսված է մինչև 18 կգ կշռող երեխաների համար, որպեսզի կարողանաք այն օգտագործել մինչև 4 տարեկան։

 

Աղբյուրը` babycenter.com

Գովազդ