Ինչու՞ է երեխան քրտնում կերակրելու ընթացքում

Խնամք

Երեխայի համար ուտելը մեծ  ֆիզիկական աշխատանք է, որը խլում է էներգիա:

Մանկաբույժ Գոհար Քյարունցի համոզմամբ` այդ է պատճառը, որ երեխան ուտելիս քտնում է: Որոշ երկրներում մանկաբույժները խորհուրդ են տալիս կուրծք տալուց առաջ մերկացնել երեխային: Մասնագետն ասում է, որ մեր երկրում, հավանաբար, այդ խորհուրդը մանկաբույժից հրաժարվելու առիթ կլինի: 

Ի՞նչ անել

Կերակրելիս անհրաժեշտ է հնարավորինս բարակ հագցնել փոքրիկին, չհագցնել մեկ շերտ հագուստից ավելի:  Պետք է հաշվի առնել, որ երեխայի նյութափոխանակությունն ավելի ակտիվ է, քան մեծերինը: Հետևաբար նրանք քնած ժամանակ ավելի են շոգում:

Հայ ծնողները կարծում են, որ երեխային մշտապես պետք է կուշտ կերակրել, տաք, փափուկ անկողնում քնեցնել, պարտադիր  2-3  շերտ հագուստով քնեցնել՝ +25 աստիճան սենյակում:  Սակայն մանկաբույժները նշում են, որ պետք է երեխային քնեցնել մեկ շերտ հագուստով, ծածկել բարակ վերմակով, սենյակում ապահովել 18-20 աստիճան ջերմություն։

 

Գովազդ