Զբոսանքը մաքուր օդում գրգռում է երեխայի ախորժակը

Խնամք

Օդի ջերմաստիճանի փոփոխությունները նպաստում  են, որ երեխայի օրգանիզմը սովորի հարմարվել թե ցրտին, թե տաքին:

Զով և սառը օդը ախորժակ է բացում, կարմրացնում է այտերը և աշխուժացնում բոլոր տարիքի մարդկանց: Միշտ տաք սենյակում գտնվող երեխան գունատ է և վատ ախորժակ ունի:

Սառը օդը ավելի չոր է քան տաքը: Եթե սառը օդը տաքացվում է կենտրոնական ջեռուցմամբ, ավելի  չոր է  դառնում, հատկապես այն դեպքերում, երբ սենյակի ջերմաստիճանը 22 աստիճանից բարձր է: Չոր և տաք օդը չորացնում է քթի խոնավությունը և նպաստում վերին շնչառական ուղիների բորբոքմանը: 

Սա կարող է դառնալ երեխայի անհանգստության պատճառ, նաև իջեցնում օրգանիզմի դիմադրողականությունը վարակների նկատմամբ:  Յուրաքանչյուր երեխայի /ինչու չէ, նաև մեծահասակի/ համար օգտակար է օրը 2-3 ժամ մաքուր օդում լինելը, հատկապես այն ժամանակ, երբ բնակարանը տաքացվում է կենտրոնական ջեռուցմամբ:

Քնելիս պետք է բացել սենյակի պատուհանը, որպեսզի ջերմաստիճանը իջնի մինչև 16 աստիճանի: Եթե երեխան քնած չէ, լավ կլինի, որ սենյակում ջերմաստիճանը լինի  21-22 աստիճանը :  Տանը պետք է ջերմաչափ ունենալ և օրվա ընթացքում մի քանի անգամ ստուգել ջերմաստիճանը, մինչև սովորեք զգալ, թե երբ է 22աստիճանից բարձր:

Հաճախ անփորձ մայրը, զուր անհանգստանալով երեխայի համար, ցանկանալով կանխել մրսելը, նրան պահում է շոգ սենյակում և նույնիսկ ծածկում: Չափազանցված հոգատարության արդյունքում նույնիսկ ձմռանը երեխայի մաշկի վրա քրտնախաշ է առաջանում:

Շարունակելի

Անի Ասատրյան

Գովազդ