Ներկայացնում է «Շենգավիթ» ԲԿ-ի նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ավագ մասնագետ Արթուր Ջանազյանը:
• Մի՛ կատարեք բերանի խոռոչի, ճակատային կամ ականջային ջերմաչափումներ։
•Մի՛ ջերմաչափեք նորածնին լոգանքից անմիջապես հետո։
• Մի՛ ջերմաչափեք նորածնին շատ տաք հագցնելուց անմիջապես հետո։
Ինչպես է կատարվում ճիշտ ջերմաչափումը
• Ջերմաչափումը խորհուրդ է տրվում անել էլեկտրոնային ջերմաչափով։
• Ջերմաչափման համար կարելի է կիրառել անութափոսի (թևատակ) շրջանը։
• Ջերմաչափումը պետք է իրականացնել մաշկին հպումով։
• Նորածնի ջերմաստիճանը կարող է տատանվել 36,5-37,5 ͦC սահմաններում։