Մեկ տարին չլրացած փոքրիկներին ծով տանել խորհուրդ չի տրվում

Խնամք

«Փոքրիկները, լույս աշխարհ գալով, մեկ տարի պետք է մնան այնտեղ, որտեղ ծնվել են, որպեսզի հարմարվեն տեղի կլիմային»,-ասում է թիվ 2 բժշկական միավորման մանկաբույժ Զարինե Կոջոյանը: Մանկաբույժի խոսքով` մեկ տարին չլրացած երեխաներին ցանկալի չէ տանել հանգստի հեռավոր մի վայր` հատկապես ծով, պետք է խուսափել օդանավով, գնացքով և նույնիսկ ավտոմեքենայով երկար ճանապարհ գնալուց:

«Ցանկալի է երեք տարին լրացած երեխաներին ծով տանել, քանի որ մինչև այդ տարիքը երեխաներն ավելի զգայուն են, կարող են ավելի շուտ հիվանդանալ»,-ասում է մանկաբույժը: Վարակիչ հիվանդություններից խուսափելու համար փոքրիկներին խորհուրդ է տրվում ծով տանել հունիս ամսվա վերջին, հուլիսի սկզբին կամ սեպտեմբերի սկզբին, երբ հանգստի գնացողները քիչ են լինում:  «Երեխաների մոտ վարակիչ հիվանդության պատճառը չի կարող լինել ծովի ջուրը, քանի որ այն ինքնաֆիլտրվում է, պատճառը մարդկանց հոսքն է»,- բացատրում է Կոջոյանը: Մանկաբույժի խոսքով` երեք տարին լրացած փոքրիկները կարող են հանգստանալ ցանկացած ծովում` Սև, Բալթիկ, Միջերկրական, ինչպես նաև Սևանա լճում: Իսկ ջրում լինելու ամենահարմար ժամերը առավոտից մինչև 11:00 և երեկոյան 19.00-ից հետո է:

«Մեկ տարին լրացած այն փոքրիկները, ովքեր հիվանդացել են վերին շնչուղիների հիվանդությամբ, ծովի փոխարեն նախընտրելի է հանգիստն անցկացնեն բնության գրկում` Դիլիջանում, Իջևանում կամ Ստեփանավանում»,-ասում է մանկաբույժը: Հանգստի մեկնելուց չպետք է մոռանալ առաջին բուժօգնության պարագաները, որոնք կարելի է օգտագործել նաեւ առանց բժշկի նշանակման:

«Ջերմության դեմ պետք է վերցնել մոմիկներ, ջերմիջեցնող հաբեր, սննդային թունավորումից զերծ մնալու համար օգտագործել սմեկտա, նեոսմեկտին, ջրազրկման դեպքում` ռեգիդրոն, որը պետք է լուծելով խմեցնել փոքրիկին»,-ասում է մանկաբույժը:

Կոջոյանի խոսքով`հանգստի գնացող փոքրիկին նվազագույնը պետք է 15 օր, որպեսզի նա ադապտացվի տվյալ կլիմային: Քաղաքի շոգին հանգստացող փոքրիկների մայրիկներին մանկաբույժը խորհուրդ է տալիս առավոտյան 7.00 ից 11.00-ն ընկած հատվածը տրամադրել զբոսանքի, քանի որ 12-ից հետո ռադիացիոն ֆոնի բարձրացման պատճառով չի կարելի գտնվել արևի տակ:

«Շոգի պատճառով հաճախ երեխաների ջերմաստիճանը բարձրանում է` գերազանցելով 38 աստիճանը: Այդ պատճառով պետք է փոխել երեխաների օրվա կանոնակարգը, լողացնել օրվա մեջ 3-ից 4 անգամ»,- բացատրում է մանկաբույժը: Օդորակչի օգտագործումը, ըստ մասնագետների, հակացուցված է, եթե երեխան այն սենյակում է, որտեղ օդորակիչն է գործում:

Մանկաբույժի խորհրդով` սենյակը, որտեղ գտնվում է երեխան, կարելի է զովացնել` թրջելով մեծ ծավալ ունեցող սրբիչներ կամ սավաններ. դրանք պետք է գցել երեխայի օրորոցի կողքին`պլաստմասե աթոռներին: Իսկ երեխաներին պետք է տալ մեծ քանակությամբ հեղուկ:

Անի Ասատրյան

Գովազդ