Հոգեբան Մարինե Պետրոսյան. ինչի՞ց են վախենում երեխաները 0-1 տարեկանում

Խնամք

Կյանքի առաջին տարի` բոլոր սկիզբների սկիզբը, կարևոր ժամանակահատված երեխայի հետագա հուզական զարգացման համար։ Ծնողների համար այն ծնողական սիրո, երեխային հասկանալու կարևոր դպրոց է։ Ինչպիսին կլինի երեխայի և ծնողների հետագա հարաբերությունները, ինչպիսի հոգևոր և հուզական կապ կստեղծվի նրանց միջև`  կախված է նաև երեխայի կյանքի առաջին տարուց։ Իսկ հիմա անդրադառնանք կյանքի առաջին տարվա վախերին։  Երեխաների մոտ կյանքի առաջին ամիսներին անհանգստության բարձր ֆոն առաջանում է, երբ չեն բավարարվում նրանց այնպիսի կարևոր կենսական, ֆիզիոլոգիական պահանջմունքներ, ինչպիսիք են՝ սննդի, քնի, ջերմության, ակտիվության, աղիների նորմալ գործելու պահանջմունքները, այսինքն` այն ամենը, ինչն ապահովում է  նրանց ֆիզիկական կոմֆորտը /հարմարավետությունը/։

Երեխան դժվարությամբ կհամբերի, քանի որ նրա պահանջմունքներն ուղղված են կյանքի պահպանմանը և հետագա զարգացմանը։ Իհարկե, քիչ- քիչ երեխան դառնում է ինքնուրույն և կարողանում է հոգալ իր կարիքները, բայց մինչ այդ նրա մոտ երկար կարող է պահպանվել անհանգստության բարձր ֆոնը։  Իսկ ամենակարևորը`  հուզական կոնտակտի /շփման/ պահանջմունքն է, որի բավարարումը մոր կողմից ապահովում է երեխայի հուզական բարվոքությունը։

Առաջին վախերը և անհանգստությունը միանգամից չէ, որ արտահայտվում են, դրա համար անհարաժեշտ է հոգեկան զարգացման որոշակի մակարդակ։ Երեխաները դեռևս կյանքի առաջին ամիսներին արագ սովորում են մոր ներկայությանը /կամ այն մարդկանց, ովքեր մշտապես շրջապատում են նրան/ և հանգիստ են իրենց զգում, երբ մայրիկը մոտ է կամ լսում են նրա ձայնը։ Երկրորդ կիսամյակում առաջանում է ուժեղ կապվածություն մոր հետ, որը առավելապես արտահայտվում է 7-8 ամսականում։ Այս տարիքում առաջանում է առանձնահատուկ կապվածություն մոր հետ։ Երեխաները սկսում են անհանգստանալ օտար մարդկանց ներկայությունից, մոր բացակայությունից։ Եթե մայրն ինչ-որ ժամանակով հեռանում է երեխայից, նա սկսում է անհանգստանալ և սպասել, քանի որ նրա ներկայությունը երեխային ապահովում է ջերմ հուզական շփում, ինչը երեխայի կարևոր պահանջմունքներից է։ Երեխաներն այս տարիքում մորից բաժանումը խիստ զգայուն են տանում։ Պիտի հիշենք, որ երեխաները չեն կարող կանխատեսել մոր հեռանալը և վերադառնալը։ Եվ հաճախակի բացակայությունները, հուզական շփման բացակայությունն առաջացնում են  երեխայի առաջին տարվա վախերը և անհանգստությունները, որոնք կարող են ապագայում մենակ մնալու, նոր իրավիճակի հետ շփվելու վախերի հիմք դառնալ։ Այս վախերը սկսում են թուլանալ 14 ամսեկանից, երեխան սկսում է այդչափ սուր չարձագանքել մոր բացակայությանը։

Շարունակելի. հաջորդ նյութը կլինի վախերի հաղթահարման եւ մեթոդների մասին

Գովազդ