Հոգեբան Մարինե Պետրոսյան. Ինչպե՞ս վարվել, որ 0-1 տարեկան երեխան վախեր չունենա

Խնամք

Երեխաների հետ պիտի խոսել, ոչինչ, որ նրանք դեռ խոսել չգիտեն, նրանք կհասկանան ձեզ։ Ամեն հեռանալուց զգուշացրեք, որ արագ վերադառնալու եք, որ շատ կարոտելու եք։ Եթե անհրաժեշտաբար պիտի ժամանակ առ ժամանակ թողնեք երեխային ինչ-ինչ գործերի պատճառով, ապա հոգացեք, որ ուրիշ մեծահասակի /տատիկի կամ որևէ այլ մարդու հետ/ հետ նույնպես ստեղծվի կապվածություն, ում հետ Ձեր բացակայության ընթացքում մնալու է փոքրիկը։

Երբեք չեմ մոռանա մի պատմություն, որը կապված է մի փոքրիկի՝ մտավոր հետամնացություն ունեցող աղջնակի հետ: Նա մեկ տարեկան չէր, բայց իր զարգացմամբ քիչ էր տարբերվում մեկ տարեկան փոքրիկից։  Մեր` իրար հետ աշխատելու ժամանակահատվածում ես մեկնեցի գործուղման և չհասցրի հրաժեշտ տալ ու ասել, որ երկու շաբաթ բացակայելու եմ։

Չմոռանամ ասել, որ այդ աղջնակը դեռ չէր խոսում, կարողանում էր արտասանել որոշ բառերի առաջին վանկերը։ Վերադառնալուց հետո, երբ հանդիպեցինք, նա որևէ կերպ չէր արձագանքում իմ ասածներին ու հրահանգներին։ Երևի ավելի շատ ինտուիցիայով, քան փորձառությունից ելնելով հասկացա, որ նեղացրել եմ ու սկսեցի ներողություն խնդրել ու բացատրել, թե ինչպես պատահեց, որ առանց զգուշացնելու մեկնեցի։ Մոտ տասը րոպե այդ թեմայի շուրջ խոսելուց հետո նա սկսեց արձագանքել հրահանգներիս և խաղալ ինձ հետ։

Երբեք չպիտի մտածենք, որ երեխաները փոքր են` ինչ-որ բան հասկանալու համար, գուցե մե՞նք պատրաստ չենք շատ բաներ նրանց ասել։ Պիտի հիշենք, որ մեր բացատրությունները, մեկնաբանությունները կօգնեն նրանց` հաղթահարելու տարիքային վախերը և քիչ-քիչ ձեռք բերել ապահովության զգացում, որն այնքան անհրաժեշտ է լինում մեծ տարիքում։

Գովազդ