Երբ և ինչ հերթականությամբ են ծկթում երեխայի ատամները

Խնամք

Ինչպես են ատամները ծկթում

Շատ երեխաների մոտ արդեն 3-4 ամսականում այտուցվում  են լնդերը, ուժեղանում է թքարտադրությունը, ձեռքն ընկած ամեն ինչ դեպի բերան են տանում:  Երեխան կարող է դառնալ նաև անհանգիստ, կամակորություն անել: Սրանք ատամների ծկթելու առաջին  նախանշաններն են, բայց բուն ատամ հանելուն դեռ շատ ժամանակ կա:

Ատամնաբույժները և մանկաբույժները պնդում են, որ երեխայի կաթնատամները պետք է ծկթեն  կոնկրետ ժամանակին և հստակ հերթականությամբ:  Առաջինը ծկթում են  ներքևի առջևի երկու հիմնական ատամները` որոշ երեխաների մոտ միաժամանակ, որոշների մոտ էլ ժամանակային զգալի տարբերությամբ: Այս ատամների դուրս գալու համար օպտիմալ հասակ է համարվում 6-9 ամսականը:

Դրան հաջորդում են վերևի ատամները, որոնք, որպես կանոն, ծկթում են  7-10 ամսականում:

 Հաջորդաբար ծկթում են  վերևի և ներքևի դիմային մյուս կաթնատամները (9-12 ամսականում): Հետո արդեն, ըստ հերթականության, դուրս են գալիս վերևի առաջին արմատավոր ատամները (12-18 ամսականում), ներքևի արմատավորները (13-19 ամսականում), վերևի կտրիչները (16-20 ամսականում), ներքևի կտրիչները (17-22 ամսականում), ներքևի երկրորդ սեղան ատամները (20-33 ամսականում) և վերևի 2-րդ սեղան ատամները (24-36 ամսականում):

Եթե երեխայի ատամները մի քանի ամսով ուշ են ծկթում, օրինակ` փոքրիկն արդեն 10 ամսական է, բայց դեռ  ատամների դուրս գալու որևէ նախանշան չկա, հարկավոր է բժշկի դիմել:  

Մտահոգիչ է նաև դեպքը, երբ ատամները սովորականից շուտ են աճում: Որոշ մայրիկներ անգամ գլուխ են գովում, որ երեխան արդեն 3-4 ամսական հասակում ատամ է հանել: Սակայն ժամանակից շուտ դուրս եկած ատամները փխրուն են ու շուտ կմաշվեն կոշտ սննդի անցնելուց հետո:

Երբեմն ատամների ծկթելու  գործընթացն ուղեկցվում է երեխայի քնի խանգարումով, փորլուծությամբ, սննդից հրաժարումով, մարմնի ջերմաստիճանի մի փոքր բարձրացումով:  Թույլ իմունիտետ ունեցող երեխաների մոտ այս փուլում ակտիվանում են հարբուխային հիվանդությունները:

Շարունակելի

Հաջորդ հրապարակմամբ կներկայացնենք, թե ինչպես կարելի է օգնել երեխային ատամների ծկթելու ժամանակ:

Նյութն ըստ supermams.ru կայքի

Գովազդ