Ինչի՞ց են վախենում փոքրիկները

Խնդիրներ

Վախը պատկանում է մարդու արմատական զգացմունքների շարքին: Դա կարելի է սահմանել որպես  կյանքին սպառնացող վտանգների զգայական սուր ընկալում:

Վախը և տագնապը երկու հասկացություններ  են, որոնց միավորում է անհանգստության զգացումը: Նրանցում արտացոլված են սպառնալիքի ընկալումը կամ անվտանգության զգացողության պակասը:

 

Վախը պատկանում է մարդու արմատական զգացմունքների շարքին: Դա կարելի է սահմանել որպես  կյանքին սպառնացող վտանգների զգայական սուր ընկալում:

Վախը և տագնապը երկու հասկացություններ  են, որոնց միավորում է անհանգստության զգացումը: Նրանցում արտացոլված են սպառնալիքի ընկալումը կամ անվտանգության զգացողության պակասը:

 

Վախերը ունեն իրենց տարքային յուրահատկությունները.

Մինչ մեկ տարեկանի վախեր

 

Ինչպես ցույց  են տալիս հետազոտությունները, անհանգստության որոշ ինտուիտիվ ռեակցիաներ, ինչպես կտրուկ ձայնից «քարանալը» կամ հանկարծակիի գալը նորածինի համար արդեն արտակարգ իրավիճակ է: 1,5 ամսականից հնարավոր են անհանգստության ռեակցիա ի պատասխան մայրիկի շարունակական խնամքի կամ տան աղմկոտ մթնոլորտի:

3 ամսականում փոքրիկին հեշտությամբ են փոխանցվում մայրիկի անհանգստությունները, եթե նա շտապում է կամ անհանգստնում, քանի որ փոխվում է նրա սովորական վարքագիծը:

6 ամսականից հետո փոքրիկն  արդեն միանգամից չի վախենում հանկարծակի բարձր ձայնից կամ մթնոլորտի կտրուկ փոփոխությունից, չի լացում, ինչպես նախկինում, այլ նայում է մայրիկի դեմքի արտահայտությանը, որպիսի հասկանա իրավիճակը: Եթե նա ժպտում է և հասկանալ է տալիս, որ ոչինչ չի պատահել, ամեն ինչ լավ է, ապա փոքրիկը շուտ հանդարտվում է: Եթե մայրիկը նույնպես վախեցած է, ապա այդ վախը փոխանցվում է փոքրիկին`  մեծացնելով նրա անհանգստության զգացումը:

Տագնապը 7 ամսականում անհանգստությունն է  ի պատասխան մայրիկի խնամքի, կապի ընդհատման , աջակցության պակասության: Վախը դեպի անծանոթներ, օտար մարդիկ արտացոլվում է 8 ամսականում: Մեծահասկաներից փոքրիկներին  վախի սիմպտոմները փոխանցվում եմ հեքիաթի հերոսների միջոցով, օրինակ` Բաբա Յագան, Բարմալեյը, Կաշչեյը և այլն: Փոքրիկի կարծիքով նրանք բոլորը ունակ են կյանք գողանալու, անուղղելի վնասներ հասցնելու, ի տարբերություն մայրիկի, որը տալիս է կյանք, սեր և աջակցություն:

Հարկավոր է հաշվի առնել փոքրիկի այս տարքային առանձնահատկությունները: Փորձեք ցույց չտալ Ձեր անհանգստություները և ապրումները, քանի որ նրանք կարող են բացասաբար  ազդել Ձեր փոքրիկի վրա:

Շարունակելի

Նյութն ըստ հոգեբան Ա.Ի Զախարովայի գրքի

Գովազդ