Մեզ մշտապես թվում է, որ մեր երեխան անդադար լաց է լինում, մինչդեռ մյուս երեխաները`ոչ։
Չենք ցանկանում Ձեզ հուսախաբ անել, բայց՝ ոչ։ Բոլոր երեխաներն էլ լաց են լինում, և դա միակ միջոցն է, որով անբարբառ մեր փոքրիկները կարող են ինչ-որ բան հասկացնել մեզ՝ մեծահասակներիս։ Այնպես որ, պետք է սովորենք գլուխ հանել երեխայի լացից։
Երեխան լաց է լինում,
- եթե քաղցած է
Քաղցած երեխայի լացը ուղեկցվում է խլացնող գոռոցներով։ Որքան շատ է փոքրիկը քաղցած մնում, այնքան ավելի սաստկանում է այդ գոռոցը։ Երեխայի ծնողները, խնամակալները պետք է հստակ իմանան երեխայի կերակրման ժամերը, որպեսզի փոքրիկը չտանջվի քաղցից։
- եթե վատ ինքնազգացողություն ունի
Փոքրիկները, լացից բացի, այլ կերպ չեն կարողանում հասկացնել ծնողներին, որ իրենց լավ չեն զգում։ Հնարավոր է՝ երեխան մրսում կամ շոգում է։ Այս պարագայում լացը միալար է և տխուր։
- Եթե ցավում է մարմնի որևէ մասը
Այս պարագայում փոքրիկը բարձրաձայն և անընդհատ լաց է լինում։ Հնարավոր է՝ ցավում են երեխայի ականջը, լնդերը, փորիկը։ Վերջինիս պարագայում երեխան ձգում է ոտքերը։
- եթե երեխան ձանձրանում է
Այո, երեխան կարող է լաց լինել ձանձրույթից։ Երեխան ձանձրացել է անընդհատ նույն տեղում պառկելուց և միևնույն առաստաղն ուսումնասիրելուց։ Խաղացե'ք նրա հետ։
- եթե երեխան հոգնել է
Երեկոյան երեխան արդեն կուշտ է, լողացել է, մաքուր է ու հանկարծ սկսում է լաց լինել։ Այսպիսով՝ երեխան դուրս է հանում օրվա ընթացքում կուտակած էմոցիաները, հոգնածությունը։ Երեխային փորձեք հանգստացնել ու քնեցնել։
Մի զայրացեք, երբ Ձեր փոքրիկը լաց է լինում, փորձեք հասկանալ նրան ու օգնել։
Աղբյուրը՝ Vospitaj.com