Ի՞նչ անել, երբ ցավում է երեխայի ականջը

Խնդիրներ

Եթե փոքրիկն անհանգիստ է, լացում է, ձեռքը  տանում դեպի ականջը, հնարավոր է՝  ցավում է փոքրիկի ականջը:

Ականջի ցավի պատճառ կարող է լինել արտաքին լսողական ուղու և միջին ականջի բորբոքումը: Երբեմն ականջացավի հետ շփոթում են հարականջային գեղձի բորբոքումը, կամ ատամնացավը, քանի որ երբեմն երեխան չի կարողանում հստակ ցույց տալ, թե որ տեղն է ցավում: 

Ինչպես իմանալ, որ ցավում է երեխայի ականջը 

Ականջի ցավը զուգակցվում է գլխի ցավով, ինչպես նաև պարանոցի մկանների ձգվածությամբ և ցավով։ Շոյեք երեխայի ականջը և փորձեք հասկանալ՝ ինչ ռեակցիա է փոքրիկը տալիս, երբ ձեռքը մոտեցնում եք ականջին։ 

Անհապաղ դիմել բժշկի, եթե.

  • մինչև 3 ամսական երեխայի ականջն է ցավում,
  • ցավը ձգվում է 3 ժամից ավելի,
  • թույլ ցավը տևում է մեկ օր և ավելի,
  • կա նույնիսկ չնչին կասկած, որ երեխայի ականջի մեջ կա օտար մարմին։ 

 Ականջի ցավի դեպքում չի կարելի. 

  • որևէ բան կաթեցնել երեխայի ականջի մեջ,
  • տաքացնել ականջը,
  • հարվածել ականջին։ 

 

Աղբյուրը՝ komarovskiy.net

Գովազդ