Որքա՞ն է մսի չափաբաժինը՝ ըստ տարիքի

 

Երեխային պետք է սկզբում տալ ½ թեյի գդալ միս, ապա աստիճանաբար ավելացնել և տալ մինչև 20-30 գրամ (8-9 ամսական):

9 ամսականից օրական պետք է տալ 40 գրամ մսային խյուս, իսկ 1 տարեկանը լրանալուն պես քանակը կարելի է ավելացնել 60-80 գրամով, 1.5 տարեկանից հետո երեխային պետք է տալ  առավելագույնը 120 գ մսամթերք: 

Երեխայի դեպքում չպետք է չարաշահել միսն ու ձկնեղենը, քանի որ ավել սպիտակուցը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է առաջացնում երիկամների համար և կարող է բացասաբար ազդել երեխայի առողջության վրա:

 

Ինչպե՞ս եփել  ու ի՞նչ տեսքով մատուցել միսը

 

Մինչև 1 տարեկան փոքրիկին խորհուրդ է տրվում մատուցել մսի խյուս:

10-11 ամսական երեխային կարելի է  փորձել տալ մսի փշրանքներ կամ մանր կտրատած, ծեծած միս:

 

1.5-2-ամյա երեխան արդեն կարող է ուտել փափկամիս, կոլոլակ, տավարի միս, խաշած միս, շնիցել:

 

Մինչև 3 տարեկան երեխաներին պետք է տալ խաշած, եփած և շոգեխաշած մսամթերք:

 

Պետք չէ շտապել երեխային մատուցել տապակած միս և երշիկեղեն: Երշիկը պարունակում է միայն 30% վերամշակված միս, իսկ մնացած մասը կազմում են տարատեսակ հավելումներ և կոնսերվանտներ (համ, նատրիումի գլուտամատ, գունավորում, աղ, համեմունքներ), որոնք օգտակար չեն երեխայի համար: 

Մսամթերքի հետ, որպես խավարտ, հարմար է մատուցել բանջարեղեն, հացահատիկային փլավներ: 

 

Մսամթերք. լյարդ, լեզու, սիրտ փոքրիկի համար

 

Այս մսամթերքը խորհուրդ է տրվում երեխային տալ 1 տարեկանից հետո:

Լյարդը  (հատկապես տավարի) հարուստ է երկաթով, վիտամին A-ով, ֆոլաթթվով և վիտամինների B խմբով: Սակայն, քանի որ լյարդն իրականացնում է մաքրման գործառույթ, այնտեղ կարող են կուտակվել տարատեսակ նյութեր, որոնք երեխայի մոտ կարող են առաջացնել ալերգիկ ռեակցիա, ուստի խորհուրդ է տրվում օգտագործել 1 տարեկանից հետո: 

Լեզուն հեշտ մարսվող մսամթերք է. պարունակում է մեծ քանակությամբ դյուրամարս սպիտակուցներ: Հետևաբար, երեխայի սննդակարգում դրա օգտակարությունն անժխտելի է: 

Սիրտը ևս կարելի է  ներառել երեխայի սննդակարգում 10 ամսականից սկսած: Այն պարունակում է շատ սպիտակուցներ և ամինաթթուներ:

 

 

 

Երեխաների սննդակարգում միսը պարտադիր է: Երեխաներին խորհուրդ չի տրվում լինել բուսակեր, քանի որ աճի և զարգացման համար երեխայի օրգանիզմին անհրաժեշտ են կենդանական սպիտակուցներ, B վիտամիններ  (B12 վիտամինն առկա է միայն կենդանական ծագում ունեցող մթերքներում), օգտակար նյութեր (երկաթ, մագնեզիում, կալցիում, ֆոսֆոր), որոնցով հարուստ է մսամթերքը: 

Ինչ է հարկավոր

 

Եգիպտացորենի մանրահատիկ - 3 ճաշի գդալ

Կարագ - 5 գ

Կաթ - 100 մլ

Ջուր - 100 մլ

Բանան- մեկ ոչ մեծ կտոր

Ինչպես պատրաստել

Եգիպտացորենի մանրահատիկները լվանալ սառը ջրով:

Կաթսայի մեջ այնքան սառը ջուր լցնել, որպեսզի եգիպտացորենը ծածկվի ու դանդաղ կրակի վրա եփել:

Վաղ մանկության ամիսներին՝ սկսած 9-10 ամսականից, երբ փոքրիկի սննդացանկում պետք է ներառել նաեւ կաթնաշոռ, ցանկալի է այն պատրաստել տանը  եւ ոչ թե գնել խանութից: Ընդառաջ գնալով  «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների խնդրանքին՝ ներկայացնում ենք կաթնաշոռի պատրաստման եղանակը: Այն շատ պարզ է եւ արագ:

Ինչ է հարկավոր

Պաստերիզացված կաթ – կես լիտր

Այլ հոդվածներ …

Գովազդ