11 ամսական երեխայի սննդակարգի առանձնահատկություններից է այն, որ  կերակուրներում չպետ է լինեն համեմունքներ, նաև չպետք է կիրառվեն քաղցրավենիքներ, յուղալի, տապակած, ինչպես նաև ալերգիկ կիսաֆաբրիկատներ:

11 ամսական երեխայի սննդացանկը բավականին բազմազան է.

  • Մսիով և ձկնով կերակուրներ` պատրաստված շոգեխաշման եղանակով
  • Մրգային և բանջարեղենային ապուրներ, թարմ հյութեր
  • Թարմ բանջարեղեններից աղցաններ` համեմված բուսական յուղով, թթվասերով կամ բնական յոգուրտով

Լորի ձուն դիետիկ սնունդ է, որ դիետոլոգները խորհուրդ են տալիս կիրառել երեխաների սննդացանկում:  Հավի ձվի հետ համեմատությամբ լորի ձուն պարունակում է երկու-երեք անգամ ավելի շատ  A, B, D վիտամիններ, ինչպես նաև այնպիսի օգտակար նյութեր, ինչպիսիք են ֆոսֆորը, կալիումը, երկաթը և այլն:  Բացի այդ, լորի ձվում ամինաթթուների պարունակությունն ավելի բարձր է, քան հավի ձվում:

Այս ապուրը կարելի է տալ  մանկիկին սկսած 6-7 ամսական հասակից

Բաղադրությունը

Գազար-120 գրամ

Խնձոր-120 գրամ

Շաքարավազ-1 թեյի գդալ

Կաթ- 250 մլ

Սերուցքային կարագ- 0,5 թեյի գդալ

Ցորենի ալյուր- 5 գրամ

Ձուկը օգտակար մթերք է, որը փոքրիկին կապահովի անհրաժեշտ հանքանյութերով, A խմբի վիտամիններով, երկաթով և այլ հանքանյութերով, որոնք օրգանիզմը յուրացնում է  93-99 տոկոսով:

Մանկիկի սննդացանկում ձուկ կարելի է ներառել 9-12 ամսական հասակում:

Կաթնաշոռը կարևոր մթերք է թե երեխաների, թե մեծահասակների համար: Այն ամրացնում է ոսկորները, ատամները, արյունը հարստացնում է կալցիումով, դրական է ազդում լյարդի աշխատանքի վրա և լավացնում է նյութափոխանակությունը:

Փոքրիկին կաթնաշոռ կարելի է տալ ութ ամսական հասակից սկսած, սակայն միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո:

Փոքրիկի օրգանիզմը լավ  է ընդունում  դդմիկի ապուրը:  Դրա պատրաստելը շատ դյուրին է:

Դդմիկը լավ լվանալ, կեղևը բարակ շերտով հեռացնել, նորից լվանալ հոսող ջրի տակ, 1-2 ժամով դնել սառը և մաքուր ջրի մեջ (ընդհանրապես, փոքրիկների համար ապուր պատրաստելիս մթերքը միշտ ցանկալի է եփելուց առաջ որոշ ժամանակով ջրի մեջ դնել): 

Այլ հոդվածներ …

Գովազդ