Այս ապուրը կարելի է տալ 6-8 ամսական երեխաներին:

1 չափաբաժնի համար հարկավոր է

1ճաշի գդալ   կրուպա (մանի, ցորենի կամ էլ բրնձի), 1/2 խնձոր, 3/4 բաժակ կաթ, 1/4 բաժակ ջուր, 1 թեյի գդալ սերուցքային կարագ, 2 թեյի գդալ շաքարի սիրոպ, մի պտղունց աղ` լուծված 1/2 թեյի գդալ ջրում (փոքրիկի կերակուրներում աղ հնարավորինս քիչ օգտագործեք):

Մրգեր և  բանջարեղեններ

Եթե 6 ամսական հասակում երեխային կարելի է տալ դդմիկ, դդումի բաց գունի տեսակները, խնձոր, տանձ, բանան, ապա արդեն մեկ տարեկան հասակում այդ ցանկն ընդլայնվում է, երեխային արդեն կարելի է տալ կիվի, նարինջ, ելակ, բալ, հաղարջ և այլն: Եթե որևէ մթերք ալերգիկ ռեակցիա է առաջացնում, հարկավոր է 2-3  ամսով դադար տալ և նորից փորձել:

Բանջարեղեններից երեխային զգուշությամբ են տալիս բազուկ, կանաչ ոլոռ, լոբի: Սրանցից պատրաստված կերակուրները աղիքներում գազային կուտակումներ են առաջացնում: Կարտոֆիլին շատ տուրք մի տվեք, քանի որ շատ կրախմալ է պարունակում:

Միս և ձուկ

Սպիտակուցի կարևոր աղբյուր է միսը:  Երեխայի սննդացանկում միս կարելի է ներառել 6 ամսականից հետո: Սկզբում ցանկալի է երեխային տալ մսի

Ինչպե՞ս երեխային ծանոթացնել նոր կերակրատեսակների հետ. 5-6 ամսական հասակում բոլոր ծնողների առջև էլ այս հարցն է ծառանում:

Ցանկացած նոր մթերք երեխային սկզբում տվեք շատ քիչ չափաբաժնով` 1-2 թեյի գդալ, իսկ հետո 5-7 օրվա ընթացքում աստիճանաբար ավելացրեք չափաբաժինը մինչև տարիքին համապատասխան ծավալին հասնելը:  Հետևեք, թե ինչպես է սննդին արձագանքում երեխայի օրգանիզմը: Խնդիրների դեպքում հետաձգեք նոր փորձերը:

Երեխայի առաջին հավելյալ կերակրատեսակը պետք է պատրաստված լինի միայն մեկ բաղադրիչից:

Նոր հյուրասիրությունը երեխային պետք է տալ կաթով կերակրալուց առաջ, գդալով:

Որոշ ժամանակով հետաձգեք սննդացանկում նոր մթերք ավելացնելը, եթե

Երբ հավելյալ կերակրատեսակներնը նոր են ընդգրկվում երեխայի սննդակարգ, սկզբնական շրջանում ցանկալի է, որ դրանք միայն մեկ բաղադրիչ ունենան: Սակայն որոշ ժամանակ անց արդեն մանկիկի համար պատրաստված ապուրները կարող են տարբեր բաղադրիչներ պարունակել:

Կյանքի առաջին վեց ամիսներին երեխայի հիմնական սնունդը մայրական կաթն է: Կյանքի առաջին տարվա երկրորդ կեսին, սակայն, փոքրիկի սննդացանկն աստիճանաբար հարստանում է և արդեն մեկ տարեկան հասակում պարունակում է բազմաթիվ պյուրեներ, մրգեր, բանջարեղեններ և այլն:

Սակայն երբեմն սխալ, չկարգավորված սննդակարգը կարող է խնդիրների պատճառ դառնալ, ուստի պետք է իմանալ, թե ինչով կարելի է կերակրել 10-12 ամսական երեխային և ինչ չի կարելի տալ նրան:

Կաթնամթերք

Կաթնամթերքը պարունակում է անփոխարինելի համարվող ճարպեր, ածխաջրեր, միներալներ, ամինաթթուներ:  Կաթնաշոռում, կեֆիրում և կաթում պարունակվող կալցիումը և ֆոսֆորն օրգանիզմը հեշտությամբ է յուրացնում:  Սակայն անգամ մեկ տարեկան երեխային ամեն տեսակի կաթնամթերք չէ, որ կարելի է տալ:

 

Փոքրիկի համար օգտակար է կեֆիրը, որը կարգավորում է աղեստամոքսային համակարգի աշխատանքը: 

Մայրը պետք է շարունակի երեխային կերակրել կրծքով օրական այնքան անգամ, որքան երեխան ցանկանա: Այդուհանդերձ, վեց ամսականից հետո մայրական կաթը կարող է արդեն չբավարարել երեխայի օրգանիզմի պահանջները:

Ուստի անհրաժեշտ է աստիճանաբար մեծացնել երեխային տրվող հավելյալ սննդի ծավալը: 12 ամսական երեխայի համար հավելյալ սննդամթերքները աստիճանաբար դառնում են էներգիայի հիմնական աղբյուր:

Այլ հոդվածներ …

Գովազդ