Մրգեր և  բանջարեղեններ

Եթե 6 ամսական հասակում երեխային կարելի է տալ դդմիկ, դդումի բաց գունի տեսակները, խնձոր, տանձ, բանան, ապա արդեն մեկ տարեկան հասակում այդ ցանկն ընդլայնվում է, երեխային արդեն կարելի է տալ կիվի, նարինջ, ելակ, բալ, հաղարջ և այլն: Եթե որևէ մթերք ալերգիկ ռեակցիա է առաջացնում, հարկավոր է 2-3  ամսով դադար տալ և նորից փորձել:

Բանջարեղեններից երեխային զգուշությամբ են տալիս բազուկ, կանաչ ոլոռ, լոբի: Սրանցից պատրաստված կերակուրները աղիքներում գազային կուտակումներ են առաջացնում: Կարտոֆիլին շատ տուրք մի տվեք, քանի որ շատ կրախմալ է պարունակում:

Միս և ձուկ

Սպիտակուցի կարևոր աղբյուր է միսը:  Երեխայի սննդացանկում միս կարելի է ներառել 6 ամսականից հետո: Սկզբում ցանկալի է երեխային տալ մսի

Ինչպե՞ս երեխային ծանոթացնել նոր կերակրատեսակների հետ. 5-6 ամսական հասակում բոլոր ծնողների առջև էլ այս հարցն է ծառանում:

Ցանկացած նոր մթերք երեխային սկզբում տվեք շատ քիչ չափաբաժնով` 1-2 թեյի գդալ, իսկ հետո 5-7 օրվա ընթացքում աստիճանաբար ավելացրեք չափաբաժինը մինչև տարիքին համապատասխան ծավալին հասնելը:  Հետևեք, թե ինչպես է սննդին արձագանքում երեխայի օրգանիզմը: Խնդիրների դեպքում հետաձգեք նոր փորձերը:

Երեխայի առաջին հավելյալ կերակրատեսակը պետք է պատրաստված լինի միայն մեկ բաղադրիչից:

Նոր հյուրասիրությունը երեխային պետք է տալ կաթով կերակրալուց առաջ, գդալով:

Որոշ ժամանակով հետաձգեք սննդացանկում նոր մթերք ավելացնելը, եթե

ԿԵՐԱԿՐԵՔ ՇՈՒՏ-ՇՈՒՏ ԵՎ ՔԻՉ-ՔԻՉ: Քանի որ փոքրիկի համար չկա ճաշ, նախաճաշ և ընթրիք, նրա համար նշանակություն չունի , թե ինչ հաջորդականությամբ կուտի բանջարեղենը, շիլան, մրգերը: Սխալ է կարծել, թե երեխան կարող է օրվա մեջ երեք անգամ հանգիստ նստել սեղանի մոտ և ուտել: Պետք է հրաժարվել փոքրիկին ռեժիմով կերակրելու մտքից  և ոչ մեծ քանակությամբ պինդ սնունդ տալ կրծքով կերակրելու ընդմիջումների  միջև: Չպետք է մոռանալ, որ երեխայի ստամոքսը փոքր է:

Կյանքի առաջին վեց ամիսներին երեխայի հիմնական սնունդը մայրական կաթն է: Կյանքի առաջին տարվա երկրորդ կեսին, սակայն, փոքրիկի սննդացանկն աստիճանաբար հարստանում է և արդեն մեկ տարեկան հասակում պարունակում է բազմաթիվ պյուրեներ, մրգեր, բանջարեղեններ և այլն:

Սակայն երբեմն սխալ, չկարգավորված սննդակարգը կարող է խնդիրների պատճառ դառնալ, ուստի պետք է իմանալ, թե ինչով կարելի է կերակրել 10-12 ամսական երեխային և ինչ չի կարելի տալ նրան:

Կաթնամթերք

Կաթնամթերքը պարունակում է անփոխարինելի համարվող ճարպեր, ածխաջրեր, միներալներ, ամինաթթուներ:  Կաթնաշոռում, կեֆիրում և կաթում պարունակվող կալցիումը և ֆոսֆորն օրգանիզմը հեշտությամբ է յուրացնում:  Սակայն անգամ մեկ տարեկան երեխային ամեն տեսակի կաթնամթերք չէ, որ կարելի է տալ:

 

Փոքրիկի համար օգտակար է կեֆիրը, որը կարգավորում է աղեստամոքսային համակարգի աշխատանքը: 

Մայրը պետք է շարունակի երեխային կերակրել կրծքով օրական այնքան անգամ, որքան երեխան ցանկանա: Այդուհանդերձ, վեց ամսականից հետո մայրական կաթը կարող է արդեն չբավարարել երեխայի օրգանիզմի պահանջները:

Ուստի անհրաժեշտ է աստիճանաբար մեծացնել երեխային տրվող հավելյալ սննդի ծավալը: 12 ամսական երեխայի համար հավելյալ սննդամթերքները աստիճանաբար դառնում են էներգիայի հիմնական աղբյուր:

Արդյո՞ք ջուրն անհրաժեշտ է մայրական կաթով սնվելու դեպքում

Եթե փոքրիկը սնվում է մայրական կաթով, ապա նրա օրգանիզմը ջրի կարիք այլևս չունի: Իսկ արհեստական սննդի դեպքում կարելի է ջուր կամ տարբեր հյութեր տալ բալիկին` խնձորի, բանանի, նարնջի և այլն: Սակայն հյութեր ցանկալի է օգտագործել 3 ամսականը լրանալուց հետո:

Եռացրած. թե՞ ծորակի ջուր. որն է ճիշտ

Մինչև երեք ամսականը երեխային պետք է տալ եռացրած ջուր, այնուհետև փոքրիկը կարող է խմել նաև սովորական ծորակի ջուր:

Գովազդ