Մի քանի խորհուրդ փոքրիկի սննդի մասին

Սնունդ

Արդյո՞ք ջուրն անհրաժեշտ է մայրական կաթով սնվելու դեպքում

Եթե փոքրիկը սնվում է մայրական կաթով, ապա նրա օրգանիզմը ջրի կարիք այլևս չունի: Իսկ արհեստական սննդի դեպքում կարելի է ջուր կամ տարբեր հյութեր տալ բալիկին` խնձորի, բանանի, նարնջի և այլն: Սակայն հյութեր ցանկալի է օգտագործել 3 ամսականը լրանալուց հետո:

Եռացրած. թե՞ ծորակի ջուր. որն է ճիշտ

Մինչև երեք ամսականը երեխային պետք է տալ եռացրած ջուր, այնուհետև փոքրիկը կարող է խմել նաև սովորական ծորակի ջուր:

Ե՞րբ կարելի է անցնել կոշտ կերակուրների

Երբ  Ձեր բալիկը դառնա արդեն 6 ամսական, նա կարող է ընդունել փոքր-ինչ ավելի կոշտ սնունդ, քանի որ միայն կաթն այլևս բավարար չէ: Այս շրջանում երեխայի կերակրացանկում պետք է լինեն շիլաներ, ապուրներ` լավ տրորված ու խյուսանման: Ցանկալի է սկսել լավ տրորված կարտոֆիլից, որը պետք է լինի շատ մածուցիկ:

Ինչպես փոքրիկին ընտելացնել նոր սննդին

Նոր սննդին ընտելանալու համար որոշակի ժամանակ է պետք: Փոքրիկին նոր կերակուրը տվեք սկզբում շատ քիչ` մեկ-երկու գդալ, որպեսզի նա կարողանա համն առնել ու ընտելանալ: Աստիճանաբար սովորեցնելու դեպքում փոքրիկը չի հրաժարվի նոր կերակուրից և ամեն օր ավելի շատ ու հաճույքով կուտի:

P.S. Հաջորդ անգամ կպատմենք, թե ինչպես շիլաներ

ու ապուրներ պատրաստել փոքրիկի համար

Մայրիկներին խորհուրդ տվեց բժշկուհի Լուսինե Սահակյանը

Գովազդ