Այս ապուրը կարելի է տալ մանկիկին սկսած 6-7 ամսական հասակից
Բաղադրությունը
Գազար-120 գրամ
Խնձոր-120 գրամ
Շաքարավազ-1 թեյի գդալ
Կաթ- 250 մլ
Սերուցքային կարագ- 0,5 թեյի գդալ
Ցորենի ալյուր- 5 գրամ
Այս ապուրը կարելի է տալ մանկիկին սկսած 6-7 ամսական հասակից
Բաղադրությունը
Գազար-120 գրամ
Խնձոր-120 գրամ
Շաքարավազ-1 թեյի գդալ
Կաթ- 250 մլ
Սերուցքային կարագ- 0,5 թեյի գդալ
Ցորենի ալյուր- 5 գրամ
Պատրաստման եղանակը
Գազարը մաքրել, լվանալ, խաշել և անցկացնել մաղով:
Խնձորը լավ լվանալ, հեռացնել կեղևը և կորիզները և մանրացնել քերիչով կամ էլ մի փոքր շոգեխաշել և անցկացնել մաղով:
Սոուսը պատրաստելու համար հարկավոր է ալյուրը խառնել կաթին, հասցնել եռման աստիճանի, եռացնել 3-4 րոպե, ավելացնել կարագը:
Խնձորի և գազարի քերուկները խառնել, ավելացնել սոուսը և էլի խառնել, որ ստացվի միատար զանգված:
Մեկ տարեկանից բարձր երեխաների համար ապուրում կարելի է ավելացնել նաև լոռամրգի` այն տրորելով և խառնելով խնձորի ու գազարի քերուկներին:
Բարի ախորժակ