Լորի ձուն դիետիկ սնունդ է, որ դիետոլոգները խորհուրդ են տալիս կիրառել երեխաների սննդացանկում: Հավի ձվի հետ համեմատությամբ լորի ձուն պարունակում է երկու-երեք անգամ ավելի շատ A, B, D վիտամիններ, ինչպես նաև այնպիսի օգտակար նյութեր, ինչպիսիք են ֆոսֆորը, կալիումը, երկաթը և այլն: Բացի այդ, լորի ձվում ամինաթթուների պարունակությունն ավելի բարձր է, քան հավի ձվում:

Բացի այդ, համարվում է, որ լորի ձուն ամրացնում ու բարձրացնում է իմունիտետը, ուստի խորհուրդ է տրվում հիվանդությունների ժամանակ և դրանցից հետո երեխային լորի ձու տալ:
Լորի ձուն մանկիկի սննդակարգում կարելի է ներառել 9-12 ամսական հասակից սկսած` սկսելով օրական մի քանի փշրահատիկից:
Լորի ձուն խաշելու համար հարկավոր է եռացնել հինգ րոպե, նույն տեխնոլոգիայով, ինչ որ հավի ձուն: