Ամենաօգտակար մրգերը փոքրիկի համար

Սնունդ

Մեր օրերում, ամառ թե ձմեռ, խանութներում վաճառվում են բազմազան մրգեր, հաճախ էկզոտիկ` բերված հեռավոր երկրներից: Էկզոտիկ մրգերը, որպես կանոն, վիտամիններով հարուստ են, սակայն դիետոլոգների կարծիքով մինչև երեք տարեկան հասակը երեխային ցանկալի չէ նման մրգեր տալ: Նախ, հեռավոր երկրներից բերված մրգերը բազմակի քիմիական մշակման են ենթարկվում` տեսքը և թարմությունը պահելու համար, բացի այդ, դրանք փոքրիկի մոտ կարող են ալերգիկ ռեակցիա առաջացնել:

Հատկապես մինչև մեկ տարեկան երեխային ցանկալի է տալ տեղում` տվյալ բնակլիմայական պայմաններում աճող մրգեր: Օրինակ, վիտամիններով հարուստ ու օգտակար մրգեր են խնձորը, տանձը, սալորը, ծիրանը:

Խնձոր. պարունակում է կալիում, երկաթ և վիտամին C:

Մեկ տարեկանից բարձր երեխաներին կարելի է տալ կանաչ խնձոր` կեղևով, որը շատ օգտակար է: Իսկ ամենափոքրերի համար խնձորը պետք է քերել կերակրելուց անմիջապես առաջ` օգտակար նյութերը պահպանելու համար:

Իսկ նախադպրոցական տարիքի երեխային կարելի է թույլ տալ, որ նաև խնձորի կորիզները ծամի. Դրանք յոդի հարուստ աղբյուր են:

Տանձ. հարուստ է ֆրուկտոզայով, A խմբի վիտամիններով, կարոտինով և բջջանյութով:

Ունի հակաբիոտիկ և հակաբորբոքային հատկություն, ուստի հաճախ է ներառվում երեխայի սննդացանկում հիվանդությունից հետո:

Դիետոլոգների կարծիքով տանձի միջուկը փոքրիկի օրգանիզմն ավելի հեշտ է մարսում, անգամ խնձորից էլ դյուրամարս է:

Տանձի հյութն օգտագործում են որպես միզամուղ, իսկ կիսելները մանկական փորլուծության դեպքում:

Այս միրգը շատ օգտակար է թույլ երեխաների համար, քանի որ եթերային յուղերի շնորհիվ հեշտությամբ վերականգնում է օրգանիզմի ուժերը, հանում հոգնածությունը:

Ամենակարևորը` ճաշից առաջ երեխային տանձ տալ չի կարելի, միայն ուտելուց մեկուկես-երկու ժամ անց: Տանձ ուտելուց հետո ջուր չեն խմում և չեն ուտում միս:

Ծիրան. կալիումի, կալցիումի, երկաթի, B խմբի վիտամինների աղբյուր է:

Ծիրանը երկարակեցության միրգ է համարվում, քանի որ այն օրգանիզմի արյունատար համակարգին նույնքան օգտակար է, որքան 200 գրամ լյարդը:

Ծիրանը կարգավորում է ստամոքսի աշխատանքը, ապահովում են մաշկի գեղեցիկ գույնը և փոքրիկի լավ տեսողությունը:

Սալոր. պարունակում է օրգանական թթուներ, ֆոսֆոր, վիտամին P:

Սալորը փոքրիկի սննդակարգում կարևոր է, քանի որ այն օրգանիզմից դուրս է հանում  աղի, ջրի և նատրիումի ավելցուկը:  Օրական երկու սալորը կանխարգելում է սիրտ-անոթային հիվանդությունները և երիկամային անբավարարությունը: Այն նաև ստամոքսն ախտահանող և մարսողությունը լավացնող հատկություն ունի:

Գովազդ