Յոթերորդ ամիսը երեխայի սննդակարում առանձնահատուկ է նրանով, որ այս շրջանում սննդակարգում ընդգրկվում է նաև միսը (սկզբնական շրջանում հեշտ մարսվող թռչնամիս): Միսը հեշտ մարսվող սպիտակուցների, վիտամինների և երկաթի աղբյուր է: Յոթերորդ ամսվա ավարտին երեխայի ճաշացանկում պետք է 30-50 գրամ միս ընդգրկվի: Մսային կերակուրները հարկավոր է լավ մանրացնել, իսկ միսը սննդակարգ ներմուծելու առաջին օրերին այն հարկավոր է շատ քիչ քանակությամբ խառնել բանջարեղենային ապուրներին:

Յոթ ամսական երեխայի մոտավոր ճաշացանկը (եթե վեց ամսականից կամ ավելի վաղ սննդակարգում ընդգրկվել են հավելյալ կերակրատեսակները)
Առավոտյան` մայրական կաթ
Նախաճաշիկ- կաթնային ապուր` 180 գրամ, մրգային պյուրե` 80 գրամ:
Ճաշ` բանջարեղենային ապուր, ըստ սեզոնի- 180 գրամ, լորի ձվի դեղնուցի կեսը և հյութ` 30 մլ:
Հետճաշիկ` մայրական կաթ, հյութ` 30 մլ, կաթնաշոռ` 40 գրամ:
Ընթրիք` մայրական կաթ:
Նյութն ըստ pitanierebenka.ru կայքի