Կերակրատեսակը նախատեսված է 9 ամսական և ավելի բարձր տարիքի երեխաների համար:
Հարկավոր է.
Հնդկահավի փափկամիս- 50 գրամ,
Բրինձ- 2 ճաշի գդալ,
Կերակրատեսակը նախատեսված է 9 ամսական և ավելի բարձր տարիքի երեխաների համար:
Հարկավոր է.
Հնդկահավի փափկամիս- 50 գրամ,
Բրինձ- 2 ճաշի գդալ,
Գազար- 20 գրամ,
Գլուխ սոխ- 10 գրամ:
Պատրաստման եղանակը.
Հնդկահավի փափկամիսը, գազարը, սոխը եփել շոգեեփում կամ խաշել:
Եփել բրինձը:
Հնդկահավը, բրինձը, բանջարեղենները մանրացնել բլենդերով:
Ահա և հնդկահավը բրնձով պատրաստ է: Բարի ախորժակ Ձեր փոքրիկին: