Կաթնաշոռ՝ դդումի և խնձորի խյուսով․ բաղադրատոմս 9-12 ամսականների համար

Սնունդ

Հարկավոր է՝

Կաթնաշոռ - 50 գրամ

Դդում - 30 գրամ

Խնձոր - կես հատ

Պատրաստման եղանակը

 

Հարկավոր է դդումը լվանալ, կտրել խորանարդիկներով և խաշել, մինչև կփափկի:

Հեռացնել խնձորի կեղևը, կտրատել: Խնձորը և դդումը հարել բլենդերում` ստանալով համասեռ խյուս:

Կաթնաշոռը լցնել ափսեի մեջ, ավելացնել խնձորադդմային խյուսը:

Խնձորի և դդումի խյուսով կաթնաշոռը պատրաստ է: 

 

Բարի ախորժակ

Գովազդ