Տանձով պյուրե փոքրիկի համար. քաղցր և համեղ

Սնունդ

Տանձը փոքրիկի համար շատ օգտակար մթերք է, այն կարելի է փոքրիկին տալ սկսած յոթ ամսական հասակից, սակայն նախապես ստուգելով փոքրիկի օրգանիզմի արձագանքը նոր մթերքին: Սկսեք կես թեյի գդալ պյուրեից, եթե  խնդիրներ չառաջանան, աստիճանաբար քանակն ավելացրեք:

Տանձը պարունակում է վիտամին C, A, PP, B1, B2, ֆոլաթթու, կարոտին, պեկտիններ, բջջանյութ, հանքային աղեր:

Տանձով պյուրեն նպաստում է մարսողությանը, լավացնում է երիկամների և լյարդի աշխատանքը:

Հարկավոր  է ընտրել քաղցր տեսակի տանձ կանաչ կեղևով և համասեռ միջուկով: Միրգն ընտրելուց հետո հարկավոր է այն լավ լվանալ,

Տանձը փոքրիկի համար շատ օգտակար մթերք է, այն կարելի է փոքրիկին տալ սկսած յոթ ամսական հասակից, սակայն նախապես ստուգելով փոքրիկի օրգանիզմի արձագանքը նոր մթերքին: Սկսեք կես թեյի գդալ պյուրեից, եթե  խնդիրներ չառաջանան, աստիճանաբար քանակն ավելացրեք:

Տանձը պարունակում է վիտամին C, A, PP, B1, B2, ֆոլաթթու, կարոտին, պեկտիններ, բջջանյութ, հանքային աղեր:

Տանձով պյուրեն նպաստում է մարսողությանը, լավացնում է երիկամների և լյարդի աշխատանքը:

Հարկավոր  է ընտրել քաղցր տեսակի տանձ կանաչ կեղևով և համասեռ միջուկով: Միրգն ընտրելուց հետո հարկավոր է այն լավ լվանալ, հեռացնել կեղևը, միջնամասը և ոչ մեծ կտորներով կտրատել, լցնել թավայի մեջ, վրան ջուր լցնել, այնպես որ ծածկի տանձը և եփել 10-15 րոպե:  Թողնել, որ սառչի, պատառաքաղով տրորել կամ բլենդրով հարել: Կարելի է ավելացնել նաև մի քանի կաթիլ լիմոնի հյութ, եթե փոքրիկը ցիտրուսներից ալերգիա չունի:

9 ամսական հասակում արդեն փոքրիկին կարելի է տալ տանձով և բրնձով պյուրե: 50 գրամ բրինձը եփել ջրով, ստացված զանգվածը հարել բլենդերով կամ անցկացնել մաղով,  Եռացնել 100 մլ կաթը և ավեացնել բրնձի զանգվածին, մի փոքր կարագ ավելացնել, լավ խառնել:  Բրնձի խյուսին ավելացնել տանձի պյուրե կամ էլ թարմ տանձ`անցկացրած քերիչով:

 

Բաղադրատոմսերն ըստ pitanierebenka.ru կայքի

Գովազդ