Ինչ անել, որ երեխան չհրաժարվի թթվասեր+կաթնաշոռից

Սնունդ

Բոլորին է հայտնի, որ թթվասերը եւ հատկապես կաթնաշոռը շատ վիտամինային են:  Դրանք մեծ քանակությամբ կալցիում են պարունակում, ինչը շատ օգտակար է փոքրիկի օրգանիզմի՝ հատկապես ոսկորների ու ատամների համար: Այն դասվում է ամենաօգտակար մթերքների շարքին: Պարունակում է 12 վիտամին՝ А, D, С, В խմբի:

Նախ՝  լավ կլինի՝ գնեք տվյալ օրվա արտադրության թթվասերի ու կաթնաշոռի խառնուրդ: Իհարկե, եթե այն ժամկետի մեջ է,

Բոլորին է հայտնի, որ թթվասերը եւ հատկապես կաթնաշոռը շատ վիտամինային են:  Դրանք մեծ քանակությամբ կալցիում են պարունակում, ինչը շատ օգտակար է փոքրիկի օրգանիզմի՝ հատկապես ոսկորների ու ատամների համար: Այն դասվում է ամենաօգտակար մթերքների շարքին: Պարունակում է 12 վիտամին՝ А, D, С, В խմբի:

Նախ՝  լավ կլինի՝ գնեք տվյալ օրվա արտադրության թթվասերի ու կաթնաշոռի խառնուրդ: Իհարկե, եթե այն ժամկետի մեջ է, մտահոգվելու կարիք չկա, բայց ամեն դեպքում որքան թարմ, այնքան լավ:

Եթե փոքրիկը հրաժարվում է այն ուտել, ապա դիմեք սննդարար խորամանկության.

  • Ավելացրեք մանրացրած արմավ(խուրմա) եւ ընկուզեղենի փշրանք
  • Ավելացրեք բանանի խյուս
  • Ավելացրեք  կտրատած չիր
  • Ավելացրեք  սեւ քնջութ

Եթե վերոնշյալ տարբերակները չօգնեն, ապա փորձեք մուրաբայով որեւէ բան պատկերել հենց թթվասեր+կաթնաշոռի վրա: Գուցե փոքրիկին գրավի այդ նկարը եւ խաղալով ուտի այն:

Բարի ախորժակ

Գովազդ