Գազարով խյուս 9-12 ամսականների համար

Սնունդ

Անհրաժեշտ բաղադրիչները

  • Գազար - 200 գ.
  • Կաթ - 50 մլ
  • Սերուցքային կարագ - 5 գ. 

 

Պատրաստման եղանակը

 

Հոսող ջրի լվացած, ապա մաքրած գազարը մանր կտրատել, լցնել կաթսայի մեջ, ավելացնել ջուր ու եփել  դանդաղ կրակի վրա մոտ 30 րոպե: Մանր քամիչով անցկացնել, ավելացնել կաթն ու մոտ երկու րոպե նորից դնել կրակի վրա: Պատրաստի խյուսին ավելացնել կարագը:

 

Զգուշացում՝ գազարն ալերգեն է:

 

Բարի ախորժակ

Գովազդ