Ինչ ներառել նորածինների սննդակարգում եւ ինչպես որոշել չափաբաժինը. խորհուրդ մինչեւ 1 տարեկան փոքրիկների մայրերին

Սնունդ

Կրծքով կերակրման ընթացքում առաջին այլընտրանքային կերակուրը, որ պետք է ներառել փոքրիկի սննդակարգում, թարմ քամած հյութն է: Այն արժե տալ 6 ամսականից: Իսկ դրանից  2 շաբաթ անց կամաց-կամաց ավելացնել մրգային խյուսերը:

Կրծքով կերակրման ընթացքում առաջին այլընտրանքային կերակուրը, որ պետք է ներառել փոքրիկի սննդակարգում, թարմ քամած հյութն է: Այն արժե տալ 6 ամսականից: Իսկ դրանից  2 շաբաթ անց կամաց-կամաց ավելացնել մրգային խյուսերը:

Թե հյութերի եւ թե խյուսերի դեպքում պետք է սկսել խնձորից, որպեսզի ալերգիկ ռեակցիաներ չառաջանան: Հետո կարող եք սննդակարգում ավելացնել հատապտուղների, բալի, սալորի, տանձի ու բանանի խյուսեր: Փոքրիկի սննդի չափաբաժինը կարող եք որոշել՝ տարիքը բազմապատկելով 10-ով: Օրինակ՝ եթե  երեխան 6.5 ամսական է, նրան պետք է տալ 65 գրամ խյուս: Սկզբում սկսեք 1 թեյի գդալ խյուսից եւ աստիճանաբար 1 շաբաթում չափաբաժինն ավելացրեք մինչեւ 2 ճաշի գդալ: Իսկ հետո կողմնորոշվեք՝ ըստ տարիքի ու պահանջի:

Որոշ ժամանակ անց սննդակարգում ներառեք բանջարեղենի խյուսը: Սկսեք միատեսակ բանջարեղենից՝ դդմիկ, դդում,  գազար,կարտոֆիլ, հետո միայն լոլիկ, ճակնդեղ եւ այլն: Կարեւոր է հետեւել նաեւ փոքրիկի օրգանիզմի ալերգիկ ռեակցիային: Այն մրգերն ու բանջարեղենը, որոնք ալերգիա կառաջացնեն,անմիջապես հանեք սննդակարգից: Երբ կտեսնեք, որ փոքրիկը հարմարվել է միատեսակ բանջարեղենի խյուսին, սկսեք տալ բանջարեղենի տարբեր տեսակների խառնուրդ: Եվ հիշեք, որ կարտոֆիլն այդ խառնուրդի միայն 1/3-ը պետք է կազմի: Սկսեք 1-2 թեյի գդալ բանջարեղենային խյուսից, որը պետք է տալ փոքրիկին կրծքով կերակրելուց առաջ: 2 շաբաթում այս քանակը պետք է հասցնեք 100-150 գրամի: Այն պետք է եփել քիչ ջրով փակ կաթսայում կամ իր իսկ հյութով ու գոլորշիով: Այսպես լավ են պահպանվում վիտամինները: Պատրաստի խյուսը պետք է անցկացնել քամիչով, ավելացնել բանջարեղենի հյութը (շատ քիչ) եւ 1 գրամի չափով բուսական յուղ: Մեկ շաբաթում այն կարող եք հասցնել 1 թեյի գդալի: Այս ամենը լավ խառնել ու կրակի վրա եռացնել: Հովացնելուց հետո կերակրել փոքրիկին:

Աղբյուրը՝  www.rebenokdogoda.ru

 

Գովազդ