Խնձորի կամ տանձի խյուս. բաղադրատոմս մինչեւ 1 տարեկանների համար

Սնունդ

Նախ՝ ընտրեք առողջ ու հասած խնձոր կամ տանձ, որը չի գերազանցի 50 գրամը: Լավ լվացեք, ցողեք եռացող ջրով, մաքրեք կեղեւն ու անցկացրեք մանր քերիչով:

Նախ՝ ընտրեք առողջ ու հասած խնձոր կամ տանձ, որը չի գերազանցի 50 գրամը: Լավ լվացեք, ցողեք եռացող ջրով, մաքրեք կեղեւն ու անցկացրեք մանր քերիչով:

Եթե խնձորը հանում եք սառնարանից, թողեք՝ մի քիչ տաքանա, հետո անցկացրեք քերիչով, այլապես մանրացված վիճակում այն կփոխի գույնը: Փոքրիկին մատուցեք պատրաստելուն պես: Խնձորի խյուսի այլ տարբերակներ էլ կան: Միրգը մաքրեք կորիզներից ու միջուկից, մանր կտրատեք, եփեք քիչ ջրով: Պատրաստ լինելուն պես ջուրը թափեք այնքան, որ կաթսայում մեկ ճաշի գդալի չափ հյութ մնա: Բլենդերով կամ հարիչով հարեք ու հովանալուն պես մատուցեք փոքրիկին:

 

Բարի ախորժակ

Գովազդ