Ծիրանի խյուս բրնձով. բաղադրատոմս մինչեւ 1 տարեկանների համար

Սնունդ

Վերցրեք 100 գրամ բնական ծիրանաչիր, 2-3 անգամ լվացեք տաք ջրով, լցրեք խորը ափսեի մեջ, ավելացրեք 400 գրամ սառը ջուր եւ մի քանի ժամ թողեք, որ փափկի:

Վերցրեք 100 գրամ բնական ծիրանաչիր, 2-3 անգամ լվացեք տաք ջրով, լցրեք խորը ափսեի մեջ, ավելացրեք 400 գրամ սառը ջուր եւ մի քանի ժամ թողեք, որ փափկի: Երբ կտեսնեք, որ չրի ծավալը մեծացել է, լցրեք կաթսայի մեջ եւ նույն ջրում եփեք այնքան, որ լավ փափկի: Բաժակի կամ խորը ափսեի վրա թանզիֆ անցկացրեք կամ մանր անցքերով քամիչ դրեք ու եփված չիրը գդալով ճզմեք: Զուգահեռ պատրաստեք բրձի խյուսը: 2 ճաշի գդալ բրնձի շիլայի փոշուն ավելացրեք 80 մլ կրծքի կաթ կամ տաք կաթնախառնուրդ ու խառնեք: Պատրաստի շիլային ավելացրեք ծիրանաչրի խյուսն ու կերակրեք փոքրիկին:

Բարի ախորժակ

Գովազդ