Նախ՝ կախված է նրանից, թե ինչ աստիճանի գիրության մասին է խոսքը: Միանգամայն նորմալ է, որ փոքրիկը թմբլիկ է: Եթե երեխան ստաբիլ քաշ է հավաքում, նշանակում է՝ սնվում է նորմալ եւ առողջ է:
Նախ՝ կախված է նրանից, թե ինչ աստիճանի գիրության մասին է խոսքը: Միանգամայն նորմալ է, որ փոքրիկը թմբլիկ է: Եթե երեխան ստաբիլ քաշ է հավաքում, նշանակում է՝ սնվում է նորմալ եւ առողջ է:
Երեխայի քաշը հիմնականում սկսում է կտրուկ ավելանալ, երբ նա անցում է կատարում հավելյալ սննդի: Խոսքը հիմնականում 6-9 ամսականի մասին է: Այդ ընթացքում փոքրիկն արագ է քաշ հավաքում: Եվ քանի դեռ մատուցում եք սննդարար կերակուրներ, բնական է, որ նա պետք է քաշ հավաքի: Սակայն նորմայից ավել թմբլիկությունն էլ կարող է մտահոգիչ լինել: Այդ պարագայում եւս արժե խորհրդակցել մանկաբույժի հետ եւ կարգավորել սննդացանկը:
Իսկ ինչպե՞ս է հնարավոր որոշել՝ երեխան պատրաստ է կոշտ/հավելյալ սննդի, թե ոչ: Ստորեւ այն հիմնական ցուցիչներն են, որոնցով կարող եք կողմնորոշվել: Եվ այսպես, նա պատրաստ է անցում կատարել հավելյալ/կոշտ սննդի,եթե.
- Կարողանում է գլուխը ձիգ պահել. հարկավոր է, որ փոքրիկը ձիգ, ուղղահայաց դիրք ընդունի, որպեսզի կարողանա կուլ տալ կերակուրը:
- Ձեր օգնությամբ նստում է նորմալ. հնարավոր է՝ սկզբնական շրջանում նրան նստեցնեք ձեր ծնկներին, իսկ աթոռակից կօգտվի այն ժամանակ, երբ կկարողանա ինքնուրույն նստել:
- Կարողանում է ծամել. երեխան պետք է կարողանա սնունդը տանել մինչեւ բերանի խոռոչը եւ ծամելուց հետո կուլ տալ: Դուք միանգամից կզգաք, որ փոքրիկը սովորել է կուլ տալ, քանի որ այդ ժամանակ քիչ կթափի բերանից:
- Ունի կայուն եւ նորմալ քաշ: Շատ երեխաներ պատրաստ են լինում կիսաչոր կերակուրի, երբ նրանց քաշը ծննդյան պահի համեմատ մոտենում է կրկնապատիկին: Դա, որպես կանոն, 6 ամսականի շրջանում է:
- Հետաքրքրված է, թե դուք ինչ եք ուտում. աչքերով հետեւում է,թե ինչ եք վերցնում ափսեից եւ ցանկանում է փորձել կերակուրը: