Սպիտակաձավարով ապուրը խորհուրդ չի տրվում փոքրիկին տալ որպես հավելյալ կերակրատեսակ

Սնունդ

Սպիտակաձավարով ապուրը (Манная  каша) խորհուրդ չի տրվում փոքրիկին տալ որպես առաջին հավելյալ կերակրատեսակ: Նման եզրահանգման են եկել գիտնականները:

Սպիտակաձավարը հարուստ է ֆիտինով, որը կարող է փոխել երեխայի ստամոքսի ֆլորան, ինչի հետևանքով օրգանիզմն այլևս չի յուրացնի վիտամին D

Սպիտակաձավարով ապուրը (Манная  каша) խորհուրդ չի տրվում փոքրիկին տալ որպես առաջին հավելյալ կերակրատեսակ: Նման եզրահանգման են եկել գիտնականները:

Սպիտակաձավարը հարուստ է ֆիտինով, որը կարող է փոխել երեխայի ստամոքսի ֆլորան, ինչի հետևանքով օրգանիզմն այլևս չի յուրացնի վիտամին D և կալցիումը:  Սպիտակաձավարի օգտագործումից հետո դժվար է յուրացվում նաև  երկաթը:

Ուստի բժիշկները խորհուրդ են տալիս  երեխային հաճախ չկերակրել սպիտակաձավարի ապուրով`խուսափելու աղեստամոքսային համակարգի խանգարումներից և ռախիտի առաջացումից: Ըստ ուսումնասիրությունների`սպիտակաձավարով ապուրը կարելի է փոքրիկի սննդակարգում  աստիճանաբար ներառել մեկ տարեկանից սկսած: Ֆերմենտային համակարգն աստիճանաբար կհասունանա և երեխան  ապուրը մարսելու հետ խնդիր չի ունենա:  Այնուամենայնիվ, բժիշկները խորհուրդ չեն տալիս մինչև երեք տարեկան հասակը փոքրիկին  հաճախ կերակրել սպիտակաձավարի ապուրով:

 

Նյութն ըստ mama.ru կայքի

Գովազդ