Հնդկաձավարով ապուրը փոքրիկի համար իդեալական կերակրատեսակ է`հեշտ է մարսվում, սննդարար է, ալերգիա չի առաջացնում և գլյուտեն չի պարունակում:
Մանկաբույժները խորհուրդ են տալիս կաթնակեր փոքրիկների սննդացանկում նախևառաջ ներառել գլյուտեն չպարունակող ապուրներ, ինչպիսիք են հնդկաձավարով և բրնձով ապուրները: Մեծերի կերակուրը նոր-նոր համտեսող փոքրիկի համար հնդկաձավարով ապուրն իդեալական տարբերակ է:

Հնդկաձավարը կաթով. նախաճաշի լավագույն տարբերակը փոքրիկի համար
Մեկ բաժին հնդկաձավարին ավելացնել երկու բաժին ջուր, եփել, մինչև պատրաստ լինի (մոտ 15 րոպե): Եթե փոքրիկը մինչ 9 ամսական է, ապա ապուրն անցկացրեք մաղով կամ հարեք բլենդերով: Պատրաստի խյուսին ավելացրեք մի քիչ կարագ և 1-2 ճաշի գդալ մայրական կաթ կամ կաթնախառնուրդ:
Հնդկաձավարը պետք չէ եփել կաթով: Ավելի նախընտրելի է ջրով եփելը և հետո միայն կաթն ավելացնելը: Նաև հնդկաձավարով ապուրին ցանկալի չէ շաքարավազ ավելացնել, այն չեզոքացնում է ապուրի օգտակար նյութերը:
Հնդկաձավարի սննդային արժեքը
Լինելով երկաթի հարուստ աղբյուր`հնդկաձավարը բարձրացնում է հեմոգլոբինի մակարդակն արյան մեջ: Իսկ ֆոլաթթուն նպաստում է արյան շրջանառությանը, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը բազմաթիվ հիվանդությունների նկատմամբ:
Հնդկաձավարում պարունակվող մեծ քանակությամբ մագնիումը կարգավորում է նյութափոխանակությունը փոքրիկի օրգանիզմում, իսկ կալցիումը և ֆոսֆորն օգնում են ոսկորների ամրացմանը: Հնդկաձավարն օգտակար է նաև աղեստամոքսային համակարգի նորմալ գործունեության համար:
Նյութն ըստ mamaexpert.ru կայքի