Ո՞ր տարիքից կարելի է երեխային տալ հավելյալ սնունդ, հատկապես եթե երեխան ալերգիկ է
Երեխայի կյանքում առաջին հավելյալ սնունդը պետք է լինի բուսական խյուսը՝ սպիտակ կամ կանաչ բանջարեղենով՝ ծաղկակաղամբ, դդմիկ, ցուկկինի: Երեխային հավելյալ սնունդ պետք է սկսել տալ 5-6 ամսականից:
Ո՞ր տարիքից կարելի է երեխային տալ հավելյալ սնունդ, հատկապես եթե երեխան ալերգիկ է
Երեխայի կյանքում առաջին հավելյալ սնունդը պետք է լինի բուսական խյուսը՝ սպիտակ կամ կանաչ բանջարեղենով՝ ծաղկակաղամբ, դդմիկ, ցուկկինի: Երեխային հավելյալ սնունդ պետք է սկսել տալ 5-6 ամսականից:
Սկզբնական շրջանում պետք է կերակրել երեխային օրական մեկ անգամ՝ քառորդ թեյի գդալ, ցանկալի է առավոտյան: Հետզհետե պետք է շատացնել կերակրման քանակը՝ դարձնելով օրական երկու անգամ:
Սկզբնական շրջանում՝ ամեն կերակրումից հետո, պետք է զննել երեխայի մաշկը և համոզվել, որ չկան ալերգիկ ցաներ կամ այլ երևույթներ: Առկայության դեպքում հարկավոր է կասեցնել հավելյալ սնուցումը:
Եթե երեխայի մոտ ամեն ինչ կարգին է, պետք է տալ այլ բանջարեղեն ևս:
Ընդհանուր կանոն. ցանկացած նոր մթերք երեխայի սննդացանկում ավելացնելիս առաջին 10 օրը պետք է տալ քիչ քանակությամբ. որոշ ալերգիկ ռեակցիաներ առաջանում են սննդի ընդունումից մի քանի օր հետո:
Կյանքի 7-րդ ամսում երեխային պետք է տալ շիլաներ՝ ավելացնելով բուսական յուղ, փափուկ խաշված միս՝ ցանկալի է հնդկահավի, նապաստակի, տավարի: Սակայն պետք է հիշել, որ այս տարիքում միս չպետք է տալ հաճախակի:
8 ամսականից սկսած պետք է երեխային տալ թարմ միրգ՝ հատկապես դեղին և կանաչ:
9-10 ամսականում երեխային պետք է տալ մածուն, բայց համոզվելով, որ կաթնամթերքի նկատմամբ չկան ալերգիկ ռեակցիաներ. եթե նկատեք նման դրսեւորումներ, կարող եք ավելացնել կաթնամթերքի այլ տեսակներ:
1 տարեկան երեխային արդեն պետք է կերակրել ընտանեկան սեղանից: Նա պետք է ուտի ձուկ, ըմպի բնական հյութեր և այլն: Շատ կարևոր է նաև ձուն: Սակայն եթե երեխան ունենա ալերգիկ ռեակցիա ձվի նկատմամբ, այն պետք է հանել սննդացանկից:
Աղբյուրը՝ mama.ru