Ո՞ր տարիքից փոքրիկի սննդացանկում կարելի է ընդգրկել բրոկոլի

Սնունդ

Բրոկոլին ծաղկակաղամբի տեսակ է, որը շատ հարուստ է վիտամիններով: Սակայն այն, լինելով կաղամբի մի տեսակ, բացարձակապես չի առաջացնում գազեր:

Երեխայի սննդացանկում  բրոկոլի ընդգրկելու  ամենահարմար տարիքը 8-10 ամսականն է: Եթե երեխան ունի մարսողության խնդիրներ, ապա բրոկոլի պետք է տալ միայն մանկաբույժի հետ խորհրդակցելուց հետո:

Բրոկոլին հրաշալի վիտամինային սնունդ է, սակայն դրա չարաշահումը կարող է երեխայի մոտ առաջացնել լուծ, քանի որ նույնիսկ ամենաօգտակար մթերքի չարաշահումը կարող է վնասակար լինել: Ուստի փոքրիկին բրոկոլի տվեք ոչ հաճախ, քան շաբաթական 1-2 անգամ:

Բրոկոլի գնելուց առաջ պետք է ուշադրություն դարձնել տեսքին, որպեսզի սևացած տեղեր չունենա: Սառնարան դնելուց առաջ հարկավոր է փաթեթավորել, իսկ եփելուց առաջ՝ մանրակրկիտ լվանալ:

Բրոկոլիով խյուսը դյուրամարս և շատ օգտակար սնունդ է երեխաների համար: Հարկ է նշել, որ փորձագետները խորհուրդ չեն տալիս բրոկոլին եփել միկրոալիքային վառարանով, քանի որ այս եղանակով այն կորցնում է իր օգտակար հատկությունների մեծ մասը:

Ոչ պակաս օգտակար է նաև բրոկոլիով ապուրը: Կարելի է այն եփել ձիթայուղով և արգանակով: Սակայն ապուրի պարագայում ավելի հարմար է վերջում բլենդերով հարելը:

Բրոկոլին հրաշալի դիետիկ սնունդ է երեխաների համար:

Աղբյուրը`stranadetstva.ru

Գովազդ