Հավապուր 1 տարեկան երեխաների համար

Սնունդ

Անհրաժեշտ բաղադրիչներ

Հավի բդիկ- 1 հատ

3 հատ կարտոֆիլ

1 հատ ձու

1 գազար

Անհրաժեշտ բաղադրիչներ

Հավի բդիկ- 1 հատ

3 հատ կարտոֆիլ

1 հատ ձու

1 գազար

0.5 սոխ

Կանաչի

Գանգուր մակարոն- 3-4 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը

Հավի բդիկը լավ լվանալ, կաշին հանել և եռացնել  2 լիտր ջրում:  Եռալուց 10 րոպե անց թափել առաջին արգանակը և միսը առանձնացնել ոսկորից, մանրացնել և եփել  արդեն եռացրած մեկ այլ ջրի մեջ: Ավելացնել մանր կտրատած սոխը, քերած գազարը: Մի քանի րոպե անց ավելացնել քերած ձուն և խորանարդաձև կտրատած կարտոֆիլը:  Կարտոֆիլի եփվելուց հետո ավելացնել մակարոնը, եփել 5-10 րոպե ևս: Վերջում ավելացնել կանաչին:

Բարի ախորժակ

Գովազդ