Ե՞րբ սովորեցնել երեխային ինքուրուրույն ուտել

Սնունդ

Ծնողների մոտ վաղ թե ուշ առաջանում է այն հարցը, թե երեխային երբ է կարելի կերակրել գդալով և ե՞րբ է հարկավոր սովորեցնել ինքնուրույն ուտել: Սա երեխայի կյանքում զարգացման կարևոր փուլ է, և պետք է օգնել նրան հաղթահարել այն ու սովորել:  Յուրաքանչյուր մայր երազում է, որ իր երեխան ունենա լիարժեք ու երջանիկ կյանք: Ու որպեսզի դա լինի այդպես, երեխան պետք է ինքնուրույն լինի, դառնա անկախ մարդ:

Երեխայի մեջ ինքնուրույնություն պետք է սերմանել դեռևս կյանքի առաջին ամիսներին: Ծնողները պարտավոր են այս հարցում օգնել երեխաներին:

Շատ ծնողների համար երեխայի ինքնուրույն լինելն անհասկանալի երևույթ է, և նրանք ոչ մի կերպ չեն համակերպվում դրա հետ:  Սակայն նմանատիպ վարքը բարդացնում է երեխայի հետագա կյանքը և շատ հաճախ փոխում դրա հունը:

Ինքնուրույն ուտելու հմտություններ երեխայի մոտ պետք է սկսել զարգացնել հավելյալ սնունդ տալու հետ մեկտեղ՝ այսինքն մոտ 6 ամսականից սկսած: Սակայն պետք է հիշել, որ ոչ մի դեպքում շտապել չարժե: Երեխայի ինքնուրույնությունը պետք է զարգանա  կամաց-կամաց:

Մանկական սպասք

Երեխան 6-7 ամսականում արդեն իսկ պետք է ունենա իր իսկ անձնական գդալը: Սկզբնական շրջանում դրա կիրառությունը, բռնելու ձևը երեխային շատ բարդ կթվա, սակայն նա շատ շուտով կկարողանա օգտվել դրանից:  Մի քանի ամիս անց երեխային կարելի է վստահել նաև անհատական  ափսե:  Նախընտրելի է, որ մանկական սպասքին պատկերված լինեն հեքիաթների հերոսներ, որպեսզի ուտելը դառնա հաճույք երեխայի համար: Ափսեների եզրերը կարող է պատված լինեն տարբեր նկարներով, թվերով, ինչը նույնպես  կօգնի զարգացնել երեխայի ինտելեկտն ու երևակայությունը: Շատ հարմար են այն ափսեները, որոնք սեղանի մակերեսին են ամրանում:  Ինքնուրույն սնվելու առաջին օրերին երեխայի կերակուրը պետք է լցնել շատ քիչ՝ առնվազն 1-2 գդալ, որպեսզի չթափվի շուրջը: Շատ կարևոր է երեխայի ներկայությամբ ճիշտ սնվելը, ճիշտ գդալ բռնելը, քանի որ երեխաները կրկնօրինակում են ծնողներին: Երեխային կարելի է տալ նաև կտրած և կեղևազրկած խնձոր, գազար, որպեսզի նա սովորի նաև այդպիսի մթերքն ինքնուրույն ուտել:

Աղբյուրը՝ 2mm.ru

Գովազդ