Ինչպե՞ս պետք է գործեն նորածինների աղիները եւ ի՞նչ պետք է անել փորկապության դեպքում

Սնունդ

Որպես կանոն՝ նորածինների աղիները պետք է գործեն օրական 4 անգամ, սակայն փորկապության դեպքում այն գործում է 1 անգամ: Եթե անգամ պատկերն այսպիսին է, եւ երեխան անհանգստություն չի զգում ու ապրում է  իր բնականոն կյանքով, ուրեմն պետք չէ անհանգստանալ:

Որպես կանոն՝ նորածինների աղիները պետք է գործեն օրական 4 անգամ, սակայն փորկապության դեպքում այն գործում է 1 անգամ: Եթե անգամ պատկերն այսպիսին է, եւ երեխան անհանգստություն չի զգում ու ապրում է  իր բնականոն կյանքով, ուրեմն պետք չէ անհանգստանալ:

Կրծքով կերակրող կանայք պետք է խիստ հետևողական լինեն իրենց սննդացանկին և բացառեն փորկապություն առաջացնող մթերքի օգտագործումը, եթե երեխայի աղիներն անհանգիստ են: Օրինակ՝ պետք է խուսափել երշիկեղենից, մակարոնեղենից, բրնձից, լոբազգիներից, խաղողից, սպիտակ հացից և առհասարակ սպիտակ ալյուրից պատրաստված կերակուրներից:

Կերակրող կանանց խորհուրդ է տրվում ունենալ սննդի օրագիր: Տանը միշտ պետք է ունենալ փորկապությունը կանխող մթերք՝ եփած միս, բազուկ, գազար, բուսական ապուր և այլն: Կերակրող մորը խորհուրդ է տրվում օրական 10 անգամ 200 մլ հեղուկ:

Երեխային ջրի փոխարեն կարելի է տալ սամիթի թեյ: Այն պատրաստելու համար հարկավոր է սամիթի սերմերը լցնել եռացրած ջրի մեջ, թողնել մինչև թրմվի և քամել:  Ամառային եղանակին կերակրող մայրն օրական պետք է ուտի 2 հատ սալոր, իսկ ձմռանը՝ սալորաչիր: Առհասարակ երեխային հյութեր կարելի է տալ 6 ամսականից սկսած, սակայն եթե երեխան հաճախակի է փորկապություն ունենում, այն պետք է տալ խիստ զգուշորեն: Առաջին օրերին պետք է տալ 0.5 թեյի գդալ խնձորի հյութ՝ հետզհետե ավելացնելով չափաբաժինը: Այնուհետև կարելի է տալ սալորի, բազուկի, սալորաչրի թույլ եփուկներ:

Շատ հաճախ փորկապություն առաջանում է արհեստական կաթով սնվող երեխաների մոտ: Հոգնայի և դեղորայքի օգնությանը պետք է դիմել միմիայն բժշկի ցուցումով: Եթե փորկապության խնդիրը կապված է դիսբակտերիոզի հետ, ապա նախ պետք է բուժել այն, ապա նոր անցնել փորկապությանը: Փորկապության դեմ հաճախակի դեղամիջոցներ կիրառելը կարող է կախվածություն առաջացնել աղիների մոտ:

 

Աղբյուրը՝ http://meduniver.com/

Գովազդ