Երեխային հավելյալ սնունդ պետք է տալ՝ սկսած 6 ամսականից: Այդ տարիքում երեխայի սննդակարգը պետք է ներառի տարբեր շիլաներ և խյուսեր։ Այսօր առաջարկում ենք կաթնային շիլայի ևս մեկ բաղադրատոմս։
Ձավարեղեն կամ ձավարեղենի ալյուր (բրինձ, հնդկաձավար, վարսակ, սպիտակաձավար, եգիպտացորեն կամ ցանկացած այլ նպարեղեն) - 3 ճաշի գդալ (75 գ)
Կաթ -3/4 բաժակ (150 մլ)
Ջուր - 1/3 բաժակ (65 մլ)
Որևէ միրգ (խնձոր, ծիրան, դեղձ կամ բանան. պետք է անպայման հաշվի առնել`փոքրիկն ունի ալերգիա տվյալ մրգից, թե ոչ ) - 50 գ
Կարագ - 5 գ
Եռացող կաթին ավելացնել ձավարեղենը, եփել մի քանի րոպե և հարել (կամ եռացող կաթին ավելացնել ձավարեղենի ալյուր կամ սպիտակաձավար և խառնելով եփել մի քանի րոպե), կրակից վերցնելուց հետո ավելացնել կարագը։ Լվացած, կեղևն ու կորիզները մաքրած և կտրատած խնձորը, ծիրանը կամ դեղձը եռացող ջրում եփել 3-4 րոպե, փոքր-ինչ սառեցնել, հարել և ավելացնել շիլային։ Բանանը պետք է ավելացնել առանց եփելու։
Բարի ախորժակ
Աղբյուրը՝ առողջապահության նախարարություն