Կաթնախառնուրդ, որն օգտագործելու դեպքում կարող եք մոռանալ մանկական ալերգիաների ու գազերի մասին

Մենք արդեն պատմել ենք  «Բիբիկոլ»  ապրանքանիշի «Նեննի» մանկական կաթնախառնուրդների մասին՝ ընդգծելով, որ այն եզակի է իր բաղադրությամբ այծի կաթի հումքով պատրաստվող կաթնախառնուրդները ոչ միայն դյուրամարս են, այլև հագեցած են փոքրիկի աճի ու զարգացման համար անհրաժեշտ բազմաթիվ վիտամիններով ու միկրոէլեմենտներով։

«Նեննի» մանկական կաթնախառնուրդներն արտադրվում  են Նոր Զելանդիայում գտնվող «Դեյրի Գոաթ կոոպերատիվ» գործարանում, որը կառուցված է հատուկ այծի կաթի չորացման և դրա հիման վրա սննդատեսակների արտադրության համար։ 

Ապրանքանիշը ներկայացնում է  չորս տեսակի կաթնախառնուրդ՝ 400 և 800 գրամ քաշով։ Ստորև կգտնեք «Նեննի» մանկական կաթնախառնուրդների հակիրճ նկարագիրը և ինքներդ կկողմնորոշվեք, թե որ տեսակն է անհրաժեշտ ձեր փոքրիկին։

1) «Նեննի դասական» չոր կաթնախառնուրդը նախատեսված է 0-12 ամսական երեխաների համար: 

2) «Նեննի 1» պրեբիոտիկներով կաթնախառնուրդը նախատեսված է 0-6 ամսական երեխաների համար: 

3) «Նեննի 2» պրեբիոտիկներով կաթնախառնուրդը նախատեսված է 6-12 ամսական երեխաների համար: 

4) «Նեննի 3» կաթնախառնուրդը նախատեսված է 12 ամսականից բարձր երեխաների համար:

«Նեննի» կաթնախառնուրդի արտադրման տեխնոլոգիան ապահովում է, որ ջերմային ազդեցությունը և չորացումը կատարվի մեկ անգամ։ Բացի այդ, կաթի կթումից մինչև կաթնախառնուրդի պատրաստում տևում է ոչ ավելի, քան 8 ժամ։ Արտադրապրոցեսի ընթացքում կաթը հարստացվում է բացակայող մասնիկներով և նոսրացվում ըստ անհրաժեշտ խտության՝ պահպանելով կենսաբանական բոլոր ակտիվ բաղադրիչները։  Այն չի պարունակում արմավենու յուղ, ինչը երեխաների մոտ փորկապության հիմնական պատճառներից է։

«Նեննի» կաթնախառնուրդների դեպքում կարելի է մոռանալ երեխաներին անհանգստացնող դիաթեզի ու գազերի մասին: Այն կատարյալ տարբերակ է նաև կովի կաթի սպիտակուցների նկատմամբ անտանելիություն և սննդային ալերգիայի զարգացման ռիսկ կամ փոքր քաշ ունեցող երեխաների համար: Կովի կաթում առկա ամենաալերգեն սպիտակուցը` Alpha-s1 կազեինը, գրեթե բացակայում է նորզելանդական այծի կաթում, ինչը «Նեննի»-ն դարձնում է ցածր ալերգենիկ ներուժ ունեցող կաթնախառնուրդ: Արդյունքնում՝ այն ավելի հեշտությամբ է անցնում մարսողական համակարգով, սպիտակուցներն էլ հեշտորեն մասնատվում ու կլանվում են: Կարևոր է նկատել նաև, որ «Նեննի»-ով սնվող փոքրիկների օրգանիզմում ավելի հեշտ է տեղի ունենում կալցիումի կլանումը։

 

 «Բիբիկոլ»  ապրանքանիշի արտադրանքին կարող եք ծանոթանալ ընկերության ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում։