Մանկական շիլաներ՝ պատրաստված այծի կաթով, առանց հավելումների ու  շաքարի

Սնունդ

Ըստ մանկաբույժների՝ մանկուց երեխաների մոտ պետք է ձևավորել սննդային ճաշակ, այսինքն՝ ի՞նչ սնունդ օգտագործել, ո՞րն է առողջարար, որը՝ ոչ, ի՞նչ քանակությամբ օգտագործել աղ կամ շաքարավազ։ Բիբիկոլ ապրանքանիշի պատասխանատուները հաշվի են առնում երեխաների առողջության և համաչափ ու ճիշտ զարգացման ընդունելի սկզբունքները, և հենց դրանք պահպանելով՝ ծնողներին առաջարկում կաթնախառնուրդներ ու շիլաներ։ Այսօր ներկայացնելու ենք Բիբիկոլ ապրանքանիշի շիլաները։

Բիբիկոլը ներկայացնում է այծի կաթով պատրաստված չոր տեսակի 4 շիլա, որոնք կարող եք մատուցել փոքրիկին սկսած 6 ամսականից՝

1․ Բրնձի շիլա, 

2. Հնդկաձավարի շիլա, 

3․ Վարսակի շիլա 

4․ Եգիպտացորենի շիլա։

Այս չորս տարբեր շիլաները պատրաստված են նորզելանդական այծի կաթով, պարունակում են ամբողջական հացահատիկային ալյուր, որը հարուստ է ակտիվ մանրաթելերով, ճարպաթթուներով և B խմբի վիտամիններով, հետևաբար բնական են, չեն պարունակում քիմիական տարրեր:

Բիբիշիլաները, ի տարբերություն այլ շիլաների, չեն պարունակում շաքարային հավելումներ, քաղցրացուցիչներ, գլյուտեն, հետևաբար օգտակար են նախևառաջ այն երեխաների համար, որոնք ունեն ալերգիաներ հատկապես կովի կաթից․ հիշում եք, չէ՞,՝ բիբիշիլաները պատրաստված են այծի կաթով։

Բիբիշիլաները հարստացված են նաև հանքային նյութերով, ինչպես նաև պարունակում են բոլոր այն վիտամինները և միկրոէլեմենտները, որոնք անհրաժեշտ են փոքրիկի աճի և զարգացման համար։ 

Եթե փոքրիկի մոտ կան աղիքների հետ կապված խնդիրներ՝ փորկապություն, փորլուծություն, կարելի է օգտագործել այս շիլաները, քանի որ սրանք կարգավորում են աղիքների միկրոֆլորան։

Նշենք, որ հնդկաձավարի բիբիշիլան հարուստ է երկաթով, ինչը կարևոր է սակավարյունության կանխարգելման համար։

Իսկ եգիպտացորենի շիլան պարունակում է մի շարք վիտամիններ, այդ թվում՝ A, B, E, PP և հարուստ է բուսական ու կենդանական սպիտակուցներով։ 

Ի դեպ, եգիպտացորենի և վարսակի շիլաները, շնորհիվ վիտամինային փնջի, բարձրացնում են օրգանիզմի դիմադրողականությունը վարակների հանդեպ, նպաստում են լյարդի և ենթաստամոքսային գեղձի բնականոն աշխատանքին։

Նշենք նաև, որ շիլաների օգտագործման համար կան մի քանի պայմաններ․ նախևառաջ պետք է երեխային կերակրել անմիջապես պատրաստելուց հետո, շիլայի մնացորդները չթողնել՝ հետո դարձյալ կերակրելու համար։ Իսկ պատրաստման եղանակը կարելի է գտնել տուփի վրա։

 «Բիբիկոլ»  ապրանքանիշի արտադրանքին կարող եք ծանոթանալ ընկերության ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում։ 

Գովազդ