Հարցերին պատասխանում է №12 պոլիկլինիկայի մանկաբույժ Անահիտ Սարգսյանը։
-Ե՞րբ կարելի է անցում կատարել արհեստական կաթնախառնուրդների:
-Կրծքով կերակրումը յուրաքանչյուր երեխայի կարևորագույն իրավունքն է, որն ամրագրված է ՄԱԿ-ի կոնվենցիայով: Սակայն բժշկական հակացուցումների առկայության դեպքում, որը մեր երկրում սահմանվում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից, անհրաժեշտ է կրծքի կաթը փոխարինել արհեստական կաթնախառնուրդով: Կրծքով կերակրման հակացուցումները պայմանավորված են երեխայի վիճակով և մոր վիճակով: Ընդ որում, մոր մոտ կարող է լինել կերակրման մշտական հակացուցում, երբ նրա մոտ հայտնաբերվել է իմունային անբավարարվածության վիրուս կամ կերակրման ժամանակավոր հակացուցում, երբ կերակրող մոր մոտ առկա է հետծննդյան փսիխոզ, հետծննդյան սեպսիս: Կերակրման ժամանակավոր հակացուցումներից է նաև մոր կողմից օգտագործվող դեղորայքային բուժումը, օրինակ՝ ցիտոտոքսիկ քիմիաթերապիան կամ ճառագայթային բուժումը:
-Ինչի՞ն է պետք ուշադրություն դարձնել կաթնախառնուրդ ընտրելիս:
-Երեխայի անցումը արհեստական կերակրման պետք է խստորեն հիմնավորված լինի: Կաթնախառնուրդի ընտրությունը երեխայի համար կատարում է մանկաբույժը՝ կախված երեխայի պահանջներից և առողջական վիճակից. պետք է հաշվի առնել տարիքը, քաշը, աղիների աշխատանքը, ալերգիկ ֆոնը: Ընդ որում, երեխային պետք է նշանակել ադապտացված կաթնախառնուրդներ: Կան կաթնախառնուրդներ, որոնք չի ընդունում երեխայի օրգանիզմը: Նման դեպքերում երեխայի մոտ նկատվում է անհանգստություն, փորիկում գազեր են հավաքվում, կղանքի գույնը փոխվում է և այլն:
- Ինչո՞վ է պայմանավորված Բիբիկոլ ապրանքանիշի արտադրատեսականու բարձր արժեքը՝ համեմատած այլ ապրանքանիշերի կողմից ներկայացված մանկական սննդի հետ:
-Առաջին՝ այծի կաթը դժվար է ձեռք բերել, և ի սկզբանե այծի կաթի հումքը մի քանի անգամ ավելի թանկ է, քան կովի կաթինը:
Երկրորդ՝ Բիբիկոլ ապրանքանիշի ապրանքատեսականին արտադրվում է Նոր Զելանդիայում և Գերմանիայում՝ ամբողջական այծի կաթով և ամբողջական հատիկավորներից: Բիբիկոլ ապրանքանիշի արտադրման տեխնոլոգիայի ժամանակ ամբողջական այծի կաթը հարստացվում է բացակայող մասնիկներով և նոսրացվում ըստ անհրաժեշտ խտության՝ պահպանելով կենսաբանական ակտիվ բաղադրիչները: Արդյունքում՝ ջերմային ազդեցությունն ու չորացումը մեկ անգամ է կատարվում: Այլ կաթնախառնուրդների արտադրման ժամանակ այդ գործընթացի տևողությունը հասնում է մինչև մեկ ամիս և ավելիի, տեխնոլոգիական գործընթացը ներառում է մոտ 6-անգամյա մանրէազերծում և 2 չորացման գործընթաց:
-Ի՞նչ կասեք Բիբիկոլ ապրանքանիշի Նեննի կաթնախառնուրդների մասին:
-«Նեննի» ադապտացված կաթնախառնուրդները պատրաստված են նորզելանդական այծի կաթով: Այծի կաթի յուրահատկությունն այն է, որ ի սկզբանե շատ քիչ քանակությամբ Alpha-S1 կազեին է պարունակում, որը կաթի մեջ ամենից ալերգիկ սպիտակուցն է: Այսինքն՝ եթե երեխան ունի ալերգիկ ֆոն, կովի կաթի հանդեպ անտանելիություն, մարսողության հետ խնդիրներ կամ երեխան ունի նվազ քաշ, ապա Նեննին իդեալական տարբերակ է:
-Ո՞րն է Նեննի 1, 2՝ պրեբիոտիկով և Նեննի կլասսիկ՝ առանց պրեբիոտիկ կաթնախառնորդների տարբերությունը:
-Պրեբիոտիկները, այդ թվում նաև՝ մայրական կաթում առկա, այն կոմպոնենտներն են, որոնք չեն մարսվում ստամոքսաղիքային տրակտում՝ խթանելով օգտակար բակտերիաների աճին երեխայի աղիներում, ինչն օգնում է զերծ մնալ փորկապությունից: Ի սկզբանե Նեննի կաթնախառնուրդները՝ պայմանավորված արտադրապրոցեսի յուրահատկությամբ, պարունակում են այծի կաթում առկա բնական օլգոսախարիդները, և Նեննի 1 և 2 կաթնախառնուրդները հավելյալ հարստացվում են Orafty Synergy1 պրեբիոտիկներով: Նեննի 1 և 2 պրեբիոտիկներով կաթնախառնուրդները խորհուրդ է տրվում օգտագործել ընդհանուր իմունիտետի բարձրացման, կալցիումի և այլ սննդարար տարրերի կլանումը բարելավելու նպատակով: Այսինքն՝ եթե երեխան ունի փորկապության, մարսողության հետ խնդիրներ, ապա նշանակվում է Նեննի 1 և 2՝ պրեբիոտիկներով հարստացված կաթնախառնուրդները, հակառակ դեպքում նշանակվում է Նեննի կլասսիկ:
Բացի այդ, Նեննի կաթնախառնուրդները հարստացված են omega-3 և omega-6 ճարպաթթուներով, որոնք, ինչպես գիտենք, կարևոր դեր են խաղում երեխայի ուղեղի զարգացման և տեսողության համար:
- Ինչու՞ է կարևոր ընտրել առանց արմավենու յուղով հարստացված կաթնախառնուրդներ:
-Արմավենու յուղը փորկապություն է առաջացնում երեխաների մոտ: Այդ իսկ պատճառով կարևոր է ընտրել առանց արմավենու յուղի կաթնախառնորդներ: Օրինակ՝ Նեննի կաթնախառնուրդներն առանց արմավենու յուղի են:
- Ինչպե՞ս կատարել անցումը, օրինակ, Նեննի 1-ից Նեննի 2-ի կամ Նեննի կլասիկի:
-Ընդհանրապես Նեննի կաթնախառնուրդների՝ մեկից մյուսին անցումը կարելի է կատարել միանգամից՝ առանց երեխային տվյալ պահին տրվող չափաբաժինը փոփոխելու: